Ուշագրավ. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարտական գործողությունների պատճառով,

հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից: Աղբյուրը հայտնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակական մարտական գործողությունների հետ: Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями: