Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ այս պահի դրությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ը` առողջացած,

958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Ունենք 184 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 296 է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: