Մեկ միլիոն դրամ տուգանք հրավառության համար

Ոստիկանությունից հայտնում են, որ օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության

loading...

կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։

Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես ասած՝ սպառնալիքն է, այլ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք, ոչ թե չտուգանվելու, այլ տարեցների, մանկահասակ երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհանգստություն չպատճառելու համար։

loading...

Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ այնուամենայնիվ արձանագրվում են։ Դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն ամեն գիշեր ուժեղացված հսկողություն է իրականացնում։ Ներկայացնենք վերջին օրերին հայտնաբերված մի քանի դեպք։ Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները օգոստոսի 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։

Նրանցից մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում էր հրավառություն իրականացրել։ 29-ամյա երիտասարդը ոստիկանության Մաշտոցի բաժնում ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Մյուսը, որ 39-ամյա տղամարդ է, Կոմիտասի պողոտայում էր հրավառություն իրականացրել։ Նա ևս տուգանվեց։ Օգոստոսի լույս 12-ի գիշերն էլ Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները, տարածքային բաժնում հնչած ահազանգին արագ արձագանքելով, հայտնաբերեցին Գագարինի փողոցի վերջնամասում հրավառություն իրականացրած երիտասարդին, որը ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին ու ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Կրկին հորդորում ու պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика