Ողբերգական լուր. հղի կինը և պտուղը մահացել են. մի արեք այդպես, չի կարելի

Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն’ մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը:

loading...

loading...

Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն: Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի’ անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է’ կրկին ոչ մանկաբարձական պատճառով: Այս մասին գրում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика