Սարսափելի դեպք Հայաստանում․ վրաերթի են ենթարկել երեխաների (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի

loading...

քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ երեխաները առաջին բուժօգնությունն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի

loading...

սպառնում, իսկ վարորդն էլ կատարվածի մասին ահագանգել է ոստիկանության Արարատի բաժին: Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ղարիբյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика