«Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին»․ Վարուժան Ավետիսյան

«Այսօր արդեն շատերի համար հասկանալի է, որ 2018 թվականին մոսկվակենտրոն կիսագաղութային համակարգը, որ կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել։

loading...

Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին, կատարվել է ռեժիմի որոշակի փոփոխություն մեղմացման ուղղությամբ, այն էլ մենք տեսնում ենք վերադարձ ի շրջանս յուր է տեղի ունենում՝ ոստիկանական բռնությունների ահագնացման տեսքով, ուստի այս ամենը հաշվի առնելով ուղղակի պիտի արձանագրենք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել»,- այսօր «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վարուժան Ավետիսյանը

loading...

«Մենք տեսանք, որ հանիրավի մեղադրանքներով «Սասնա ծռերի» երկու անդամներին ծանրագույն պատիժներ պահանջեց դատախազը։ Հանցագործությունների համար, որ նրանք չեն կատարել, այլ՝ ռեժիմը, և այսօրվա կիսաբարեփոխված ռեժիմը շարունակում է նախորդի գործը՝ ուղղակի թավշյա փաթեթավորմամբ»,- նման համոզմունք է հայտնել Վարուժան Ավետիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վ. Ավետիսյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վ. Ավետիսյան

Опубликовано Factor TV Среда, 12 августа 2020 г.

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика