Հայաստանում կրկին արձանագրվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է

Այսօր առաջին կատվի մոտ, մեզ մոտ դիագնոզվել է լեյշմանիոզ։ Օրերս այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր «Օսկարվետ» անասնաբուժական կլինիկայի աշխատակից Լևոն Մինասյանը, որի

loading...

մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը հայտնեցին իրենց մտահոգությունները, քննարկեցին, ստեղծվեց խուճապային տրամադրություն։ Սկսեցին հետաքրքրվել՝ որտեղ է տարածվել, թեստավորվել և ախտորոշվել, ինչու է որոշվել, որ կատուն պետք է թեստավորվի։ Լեյշմանիոզը մակաբուծային ծագման, տարափոխիկ, վարակիչ հիվանդություն է։ Լեյշմանիոզի հարուցիչի բնական պահոց են համարվում

կենդանիները, հիմնականում շները։ Այս հիվանդությամբ վարակվում են բնակչության բոլոր տարիքային խմբերը, հիմնականում խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները. հենց նրանք են ամենից շատ հիվանդանում և հենց նրանց համար է ծայրաստիճան վտանգավոր։ Հատկապես կորոնավիրուսային համաճարակի պայմաններում այս հիվանդությունը լուրջ մտավախություններ առաջացրեց։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վարակման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշում է՝ Հայաստանում տարեկան ունենում ենք վարակման շուրջ 18 դեպք: Այս տարի արձանագրվել է հիվանդության ախտորոշման 10 դեպք, որից 5-ը՝ Երևանում, մյուս 5-ը՝ մարզերում, կրկնակի վարակման դեպքեր չեն լինում. «Լեյշմանիոզի գաղտնի շրջանը բավականին երկար է, վարակումը տեղի է ունենում ամռան ամիսներին, որովհետև լեյշմանիոզը փոխանցվում է մլակների միջոցով, իսկ մլակները, ինչպես գիտենք, ակտիվ են ամռանը»:

loading...

Համաճարակաբանը զգուշացնում է՝ լեյշմանիոզը բավականին բարդ բուժվող, նույնիսկ մահացու հիվանդություն է, առկայության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, կարևոր է նաև ժամանակին ախտորոշել հիվանդությունը, որպեսզի հնարավոր լինի բուժել և օրգանիզմը չսկսի թուլանալ: Գրառման հեղինակը այդպես էլ չհամաձայնեց խոսել ԼՈՒՐԵՐ.com-ի հետ, չփոխանցեց այլ մանրամասներ, միայն ասաց, որ թեստավորել են «Օսկարվետ» կլինիկայում։

Կլինիկայից մեզ փոխանցեցին՝ չեն ուզում հասարակության շրջանում խուճապ տարածել և կրկին մանրամասներ չհաղորդեցին։ Իր իսկ գրառման մեկնաբանություններում կլինիկայի աշխատակիցը նշել էր, որ Շենգավիթ վարչական շրջանում 2 երեխայի մոտ նույնպես ախտորոշվել է հիվանդությունը։ Լուսինե Պարոնյանը հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ, եթե որևէ բուժաշխատող կասկած է ունենում

լեյշմանիոզով վարակվածի մասին, պետք է արտահերթ հաղորդի Առողջապահության նախարարություն, որը իրենք չեն ստացել: Հայաստանում՝ վերջին տարիներին, մասնավորապես, 2015 թվականին ախտորոշված լեյշմանիոզ հիվանդության 18 դեպքից 4-ը եղել են մահվան ելքով։ Մանրամասները՝ տեսանյութում: Արփինե Հակոբյան

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика