Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը պարզաբանում է

Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը,

loading...

որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից: Դրոնների օգտագործումը, սակայն, կարող է սահմանափակել ոչ միայն ուրիշի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, այլև՝ բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը: Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության, այլ անձանց համար դրսից ոչ տեսանելի տարածքի տեսանկարահանումը որոշակի

loading...

բարձրությունից՝ ըստ էության բնակարան ապօրինի մուտք գործելուն և դրա հանրային վտանգավորությանը համարժեք գործողություն է: Այն չունի տվյալներ հավաքելու ու տարածելու լեգիտիմ հիմնավորում, ուստի պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն: Վերջին հաշվով՝ ի՞նչ տարբերություն. բնակարանի ներսը

և առկա իրադրությունը այլոց տեսանելի և/կամ լսելի է դառնում ֆիզիկապես այնտեղ ներթափանցելով, թե տեխնիկական միջոցի կիրառմամբ՝ առանց այդպիսի ներթափանցման: ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика