Մինչ երեխա ունենալը՝ ինձ ասում էին՝ կարո՞ղ ա դու էլ ես գեյ. ով է «Նորք»-ի ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնին հավակնող Հովհաննես Մադոյանը․ ArmDaily.am

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի պաշտոնանկությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրային ու հատկապես մասնագիտական շրջանակներում։ Բազմաթիվ մարդիկ այս որոշման առնչությամբ անհամաձայնություն են հայտնել սոցիալական հարթակներում։

loading...

Թեև Առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել, թե նախարար Արսեն Թորոսյանն ո՞ւմ է նշանակելու միավորվող երկու կլինիկաների՝ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն, այդուհանդերձ, Մհեր Դավիդյանցը «Ազատության» հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, որ տնօրենի ժ/պ է նշանակվելու «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Հովհաննես Մադոյանը։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս նշանակում չկա, լինելուն պես՝ կհրապարակվի կայքում։

loading...

Ով է Հովհաննես Մադոյանը
Ծնվել է 22 հոկտեմբեր 1976թ
Սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանում
Մասնագիտությամբ` ընտանեկան բժիշկ
Աշխատում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում որպես ծրագրերի խորհրդատու
Ամուսնացած է, ունի երեք երեխա

Մադոյանի թեկնածությունը սատարում է հատկապես հ/կ սեկտորը, նա իր հարցազրույցներում համարձակորեն իր տեսակետներն է հայտնել հայ հանրության շրջանում «տաբու» համարվող թեմաների շուրջ։ Մադոյանը ակտիվորեն համագործակցում է Pinkarmenia-ի հետ և իր հարցարզույցներիմեծ մասը հենց կայքի հետ է արված՝ տարբեր առողջապահական թեմաներով, ՄԻԱՎ վարակի թեմայով, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների վերաբերյալ իր դիրքորոշումներն է հայտնել։

Օրինակ, Բուն TV-ի հետ զրույցում Մադոյանը բացատրել է ՄԻԱՎ-ի առանձնահատկությունների և հասարակության խտրական վերաբերմունքի մասին։

loading...
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика