«Շունը տիրոջը չի ճանաչում». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավանդույթները շարունակվում են

«Սասնա Ծռերին» դատող դատավորի և ընդհանրապես դատաիրավական համակարգի մասին Ժիրայր Սեֆիլյանին կարծիք արտահայտելու համար գործ հարուցելը և հարցաքննելը օրվա իշխանության խայտառակությունն է, այն նշանակում է ՀՀ քաղաքացու, հատկապես՝ քաղաքական գործիչների, ազատ խոսքի արտահայտման իրավունքի սահմանափակում։

Ինչը նշանակում է՝ դատաիրավական համակարգում ոչինչ չի փոխվել, ոստիկանությունը մնացել է գործ սարքող, մարդ տուգանող և շորթող համակարգ, ԱԱԾ-ն մնացել է նույն КГБ, դատախազությունը պետության շահերը ներկայացնելու փոխարեն նախկինում իշխող բանդայի շահերն էր ներկայացնում, այսօր՝ իշխող խմբակի, դատարաններում շունը տիրոջը չի ճանաչում. վճիռ են կայացնում ըստ նպատակահարմարության։ Եվ ուրեմն, կեցցե՛ թավիշը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика