«Սա՛ է քո կառավարման իրական պատկերը»․ Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն իր գրպանային հեռուստաընկերություններին հարցազրույց է

տվել ու դարձյալ ապացուցել է, որ ինքն այն արնախում ղեկավարն է եղել, որը տարիներ շարունակ կեղեքել է մեր պետականությունը։ Քոչարյանի ղեկավարման տարիների կատարած սխրանքները՝ չբացահայտված սպանությունները, հոկտեմբերի 27-ը, որը մինչև հիմա բացահայտված չէ, Հյուսիսային պողոտայի կառուցելը, թե ինչպես էին մարդկանց դուրս շպրտում իրենց բնակարաններից։

Քաղաքական բանտարկյալներ, բազմաթիվ պատվերով քաղաքական սպանություններ, և վերջապես 2008 թվականի մարտի 1, ունեցանք 10 զոհ։ Սա է քո կառավարման իրական պատկերը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика