«Քեզ 48 ժամ․ սպասում եմ պատասխանիդ»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյա՛ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն

ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:
Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու

սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ… Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:

Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ: Քեզ 48 ժամ: Սպասում եմ պատասխանիդ… Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ… Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու… Ժամանակը գնաց…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика