«Նայե՛ք այս երկու մարդկանց. Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայե՛ք այս երկու մարդկանց: Երկուսն էլ դերասան են, երկուսն էլ Հայաստանի քաղաքացի են՝ Սարգիս Գրիգորյանը և Մանվել Խաչատրյանը:Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը:

Մանվելը մեկ մեքենա ունի, Սարգիսը՝ մի քանի հատ:Մանվելն ասում է, որ աղետալի այս օրերին միտինգ չի անում, որ տաքսի է վարում:Սարգիսը ասում է՝ եթե արտակարգ դրությունը երկարացնեն, ինքը կարտագաղթի:

Ապրես, Մանվե՛լ: Վաթսունութամյա ծերունուս խոնարհումը:
Մենք միասին հաղթելու ենք»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика