Լավ լուր կառավարությունից

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՏԿԵ նախարարության’ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր:

Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ-ի մամուլի ծառայությունը։ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազաֆիկացված չեն: Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում’ շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում’ 128.9 միլիոն դրամ:

Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ: Այսպիսով’ ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազաֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика