«Բ-ի տղա». Շենգավիթի դատարանում սկանդալային միջադեպ է արձանագրվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում սկանդալային միջադեպ է արձանագրվել:

Դատական նիստում քննարկվել է արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող Վանիկ Մանուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը: Երբ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը գնացել է խորհրդակցական սենյակ, կալանավորի և դատախազի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, կրքերը

թեժացել են: Մեղադրող դատախազ Հայկ Մելքոնյանը կալանավորին հայհոյանք է ուղղել, ասելով՝ «բ-ի տղա»: Այս արտահայտությունը լսելով, Մանուկյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը, որն էլ մեզ փոխանցեց կատարվածը, վեճի է բռնվել դատախազի հետ:

Նիստի մասնակիցների միջև կոնֆլիկտը շարունակվել է միջանցքում և ավարտվել փոխադարձ վիրավորանքներով: «Դատական նիստի ընթացքում Հայկ Մելքոնյանը հայհոյեց իմ պաշտպանյալին: Ես նրան հակադարձեցի, ասելով, թե ո՞վ ես դու, որ կալանավորի ես հայհոյում, նա էլ սկզբից ասեց՝ լավ եմ անում, հետո էլ հրաժարվեց իր խոսքից»,- տեղեկությունը հաստատեց Հակոբ Ճարոյանը: Ի՞նչ իրավունք ունի

դատախազը հայհոյել կալանավորին, Ձեզ հայտնի՞ է այս միջադեպի մասին: Հարցերն ուղղեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Այս տհաճ միջադեպից նա տեղյակ չէր: «Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք,- ասաց Գոռ Աբրահամյանը,- եթե դատավարության մասնակիցների,

դատավորի կողմից դատախազի վարքագծի հետ կապված դիմում է ստացվում, կամ առկա են լինում ԶԼՄ հրապարակումներ, դրանցով ներկայացվող հանգամանքները մեր կողմից դարձվում են ուսումնասիրության առարկա:

Բավարար հիմքերի դեպքում կարող է կարգապահական վարույթ հարուցվել և գնահատական տրվել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика