Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա տղան մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Վահագնի թաղամասում վրաերթի է ենթարկվել 3-ամյա տղա, ով հիվանդանոցում ով գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։

Վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Հիվանդանոց են ժանմանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика