Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին:

Հիշեցնենք՝ հանրային քննարկման էր դրվել Հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ծրագրից: Թեման լայն արձագանք ստացավ.

եղան թե՛ քննադատություններ, թե՛ դրական արձագանքներ:Նախարարն այսօր հայտնել է, որ տարածված տեսակետները, թե թեման ընդհանրապես հանվում է դպրոցական ծրագրերից, իրականությանը չի համապատասխանում: «Մեր երեխաները դպրոցում սովորելու են և անցնելու են հայ եկեղեցու պատմությունը:

Այսինքն, եկեղեցու հիմնադրումից մինչև մեր օրերը այդ գիտելիքներն ունենալու են մեր երեխաները «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում: Շատ տարօրինակ է, որ ոմանք փորձում են հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայ ժողովրդի պատմությունից:

Մենք դա դիտարկում ենք որպես մեկ միասնական պատմություն: Այդ տարանջատումները տարօրինակ են, մանիպուլյատիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեր իշխանությունը որեւէ խնդիր չունի Հայ առաքելական եկեղեցու հետ. Արայիկ Հարությունյան | «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ»

Մեր իշխանությունը որեւէ խնդիր չունի Հայ առաքելական եկեղեցու հետ. Արայիկ Հարությունյան | «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ»YouTube | bit.ly/2ZLPwJm

Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 9 июля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика