«Այն, ինչ պետք է ասեմ, շատերի սրտով չի լինելու, բայց…Շատերի համար կարող է բիրտ ու ագրեսիվ հնչել միտքս․․․»․ Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եկեք իրականության հետ հաշվի նստենք… Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, չենք սիրում օրենքին ենթարկվել ու հետևել… Հասարակ օրինակ բերեմ․ ճանապարհներին արագաչափերի մոտ դանդաղեցնում ենք մեքենայի ընթացքը չտուգանվելու համար, իսկ արագաչափն անցնելուց հետո՝ գրեթե բոլորը նորից արագացնում են ընթացքը, բայց չէ որ ամբողջ ճանապարհահատվածի համար էր նախատեսված այդչափ արագությունը:

Նույն բանն է այսօր կատարվում ամբողջ հանրապետությունում: Մոտ 100-150 մետրից նկատելով ոստիկններին՝ վարորդներն ու վերջիններիս ուղևորներն արագ դնում են բժշկական դիմակները, ոստկաններին անցնելուց հետո նորից հանում են… Այսինքն քաղաքացիների մեծամասնությունն այդ ամենն անում է զուտ չտուգանվելու, այլ ոչ թէ՝ չվարակվելու ու չվարակելու համար… Ձև , որտեղ չկա բովանդակություն, ցավալի

է , բայց արդեն ասեցի՝ եկեք հաշվի նստենք իրականության հետ։ Անգամ վարչապետը րոպեներ առաջ կիսվել է լուսանկարներով ու տեսանյութերով, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքացիները խախտում համավարակով պայմանավորված արտակարգ դրության կանոնները: Եվ այս ամենի ֆոնին ինձ համար ամենևին էլ զարմանալի չէ օրեցօր աճող վարակվածների թիվը: Փորձը ցույց տվեց, որ շատերի

քաղաքացիական գիտակցությունը չի բավարարում անգամ տարական սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, իսկ ոմանք նույնիսկ մինչ այսօր չեն հավատում վիրուսի գոյությանը, և այս ամենին զուգահեռ օրեցօր ավելի մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվում…Այն, ինչ պետք է ասեմ,

շատերի սրտով չի լինելու, բայց… Շատերի համար կարող է բիրտ ու ագրեսիվ հնչել միտքս, բայց կարծում եմ, որ պետք է գնալ խիստ սահմանափակումների… Պետք է գոնե 1 ամսով գնալ խիստ սահմանափակումների, հարկ եղած դեպքում՝ փորձելով հոգալ քաղաքացիների ֆինանսական հոգսերը։ Անգամ պետական պարտքը ավելացնելու գնով պետք է գնալ այդ սահմանափակումներին ու փորձել հնարավորինս մաքրել

հանրապետությունը վիրուսից… Հասկանոմ եմ, որ տնտեսության մեջ մեծ խնդիրներ կունենանք, բայց մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից… իսկ այս տեմպերով շարունակելու դեպքում, մենք շատ ավելի մեծ խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Առողջություն բոլորին

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика