Տիգրան Ավինյանը գրառում է կատարել

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Գրառումը՝ կից։

Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի անժամանակ վախճանի մասին: Ջերմորեն եմ վերհիշում անցած ամառ ԱՄՆ-ում հանդիպումը նրա հետ: Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը և անշահախնդրորեն հնարավոր ամեն ինչ

անում հայրենիքի կայացմանը նպաստելու համար:Ասո Թավիթյանը կրթական ու մշակութային հավակնոտ նախաձեռնությունների միջոցով հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի պետականաշինության մեջ: Հեղինակավոր Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության

Ֆլետչերի դպրոցում կրթվելու և մասնագիտապես կատարելագործվելու հիանալի հնարավորություն էր ստեղծել հարյուրավոր ապագա առաջնորդների համար, որոնք այսօր արդեն կարևոր դիրքերում ծառայում են մեր պետությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика