8 ոստիկան ազատվել է աշխատանքից․ Ինչ է կատարվել

Armlur.am-ը գրում է․ 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության

վարչությունում կատարվել են 291 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 50 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 32, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 9, – պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1, – ազատվել են ոստիկանությունում

ծառայությունից` 8: Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 4 ծառայողի նկատմամբ (մեկին հայտարարվել է «Նկատողություն», մեկին` «Խիստ նկատողություն», մեկը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և 1 քաղաքացիական աշխատանք կատարող անձի նկատմամբ

հայտարարվել է «Նկատողություն»):ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 13 նյութեր: Դրանցից` 2-ով նյութերը քննարկման փուլում են, 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է, 8-ով հարուցվել են քրեական

գործեր, որոնք նախաքննության փուլում են։2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների

7 նյութեր: Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 5-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика