«Պարետատան որոշումը ձեր վրա չի՞ տարածվում, թե՞ այն միայն «հարիֆների» համար էր»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ Գրառումը՝ կից։

«Մի կարևոր հարց այս օրերին դուրս մնաց ձեր ուշադրությունից:Երեկ ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել իշխող կուսակցության վարչության նիստը: Քաղաքական առումով հերթական ինչ-որ մի միջոցառում, որը, սակայն ամբողջությամբ այլ երանգ ունի արտակարգ դրության պայմաններում:Ըստ իրենց պաշտոնական կայքի, վարչության անդամների թիվը 21 է, ու, ըստ մամուլի, բոլորը ներկա են եղել նիստին: Կռահելի է

նաև, որ բացի բուն անդամներից ներկա են եղել գրասենյակի աշխատակազմի և անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, առնվազն +15:Այս հավաքը ոչ պառլամենտական էր, ոչ կառավարական, չէր բխում ներկաների պաշտոնեական գործունեությունից. այն կուսակցական էր:

Արտակարգ դրության պայմաններում, ըստ պարետատան որոշման, փակ տարածքում արգելված է միաժամանակ 20 հոգուց ավել հավաքվել: Այս դրույթը խախտելու համար արդեն առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ձեռնարկություններին են պատժում ու տուգանում: Հիմա բուն հարցը:Տղերք, պարետատան որոշումը ձեր վրա չի՞ տարածվում: Թե՞ այն միայն «հարիֆների» համար էր: Թե՞ դուք այդ որոշումները բացառապես

ժողովրդի վզին հերթական բազմահազարանոց տուգանքները փաթաթելու նպատակով եք ընդունել:Ուրեմն այս օրերին 20 հոգուց ավել հարսանիք, թաղում, հոգեհանգիստ, ծնունդ, կնունք անել չի կարելի, բայց ինչ-ոչ մի կուսակցության վարչության նիստ անել կարելի է, հա՞:Հեռավար անեիք ձեր նիստը, եթե այդքան կարևոր էր:

Ի՞նչ օրինակ եք ծառայում մնացածի համար:Ասածս չի ենթադրում, որ բոլորը պետք է խախտեն Արտակարգ դրության ռեժիմը: Ասածս ճիշտ հակառակն է՝ Արտակարգ դրության ռեժիմը ԲՈԼՈՐԻ համար է, այդ թվում՝ ձեր:Հա, ու վերջում հիշեցնեմ, որ ՔՊ վարչության անդամ է նաև պարետ Տիգրան Ավինյանը: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության… Հ.Գ. Պարոն պարետ, գուցե գոնե ձեր PR-ի համար ՔՊ-ին տուգանեի՞ք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: