Սա արձակուրդ չէ. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցային «Համազգային ծնողական ժողովի» ժամանակ ասաց,

որ նախարարությունում գույքագրում են բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են հեռավար ուսուցման ընթացում: «Փորձելու ենք լուծումներ գտնել դրանց, որպեսզի հետ չընկնեք դասապրոցեսից, որպեսզի ստիպված չլինենք դասերը երկարացնել, կամ երկարացնելու դեպքում էլ դա անենք հնարավոր կարճ

ժամանակահատվածում»,- նշեց նախարարը:Նա նկատեց, որ իրենք իրազեկ են, որ ուսումնական գործընթացի որոշ դեպքերում մասնակիցներ ունեն համակարգչային հագեցվածության խնդիր, և քայլեր են արվում այդ խնդիրը լուծելու համար: «Պետք է մի բան գիտակցել՝ սա արձակուրդ չէ»,- ասաց նախարարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика