Հայկն ունի մեր բոլորի օգնության կարիքը

Պայծառ Ներսիսյանը գրել է․

Հայկը մեծ հաղթանակի շեմին է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում, օգնենք քայլի ինքնուրույն!Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի, կարծրատիպերը հնարավոր է կոտրել, անհնարին բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով, հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական

ուղեղային կաթված ախտորոշումը: Հայկն իր ծնված օրվանից, 9 տարիների ընթացքում, անցել է դաժան, դժվար, ցավոտ ճանապարհ, արվել է 18 դժվար վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լավ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը:Երկու ամսից նախատեսված է վերջին վիրահատությունը

Գերմանիայում: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը: Միայն բարի ՄԱՐԴԿԱՆՑ օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Վիրահատությունից հետո, արդյունավետ

պարապմունքների արդյունքում, Հայկն ինքնուրույն կքայլի: Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել: Վիրահատության անհրաժեշտ 16000 եվրոյից ունենք հավաքված 7000 եվրո: Խղճհարություն չենք

ցանկանա առաջացնել, դեմ ենք նման տեսակին, միայն դրական հույզերով լցված, հավատում ենք, որ վիրահատության անհրաժեշտ գումարը կհավաքվի միայն բարիների օգնությամբ:Օգնեք որդուս ինքնուրույն լինել ու զգալ քայլելու բերկրանքը: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները: Առողջ քայլեք, Աստված օրհնի!!!

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика