Նախարար Թորոսյանը՝ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին

«Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չի եղել: Այսօր արձանագրված դեպքերը բերովի են»,-

ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նրա խոսքով՝ Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի և հսկողության տակ:«Շատ կարևոր է պանդեմիային զուգահեռ խուսափել ապատեղեկատվությունից: Անհարկի խուճապը միշտ ամեն ինչին

խանգարում է»,- ասել է նա: Անդրադառնալով ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիային՝ նախարարն ասել է. «Հայտարարել կամ չհայտարարելը շատ բան չի փոխելու պայքարի միջոցառումների մեջ, քանի որ դրանք պայմանավորված են հիվանդության տեսակով և ոչ թե` այդ հայտարարությամբ»: Մանրամասները դիտեք տեսանյութում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ

Опубликовано Arsen Torosyan Среда, 11 марта 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика