Դուստրը գլխատել է ծեր մորը և հանել նրա ուղեղը

Մեծ Բրիտանիայում սկսվել է Աշինգտոն քաղաքի 36-ամյա բնակչուհու՝ Օդեսա Կերիի դատը, որը, ենթադրվում է, սպանել, ապա գլխատել է 73-ամյա ծեր մորը: Դատական գործընթացը

լուսաբանում է Evening Chronicle-ը:Սպանությունը կատարվել է 2019 թվականի ապրիլին: Թոշակառուհու գլխատված մարմինը հայտնաբերել են նրա տանը՝ մահճակալին: Լոգարանում ոստիկանությունը հայտնաբերել է սպանվածի ուղեղով պլաստիկե տարա:Դատաբժիշկները

պարզել են, որ ծեր կինը մահացել է մուրճով գլխին ստացած հարվածներից, որոնք առաջացրել են գանգոսկրերի կոտրվածք եւ վնասել են գլխուղեղը: Մատների կոտրվածքները ցույւց են տալիս, որ զոհը փորձել է դիմադրել:Սպանությունից հետո Կերրին դանակների եւ մկրատի օգնությամբ

հանել է սպանվածի գլխուղեղը եւ այն թողել տանը: Գլուխը նա փաթաթել է սրբիչով, դրել պայուսակի մեջ եւ գնացել ընտանիքի ընկեր Ջոն Մյուրեյի մոտ: Նրա ցախանոցում թաց

անձեռոցիկով սկսել է ձեռքերից մաքրել արյունը: Հետո նա հանել է մոր գլուխը, համբուրել ճակատը եւ նորից պահել պայուսակում: Դրանից հետո Կերրին գնացել է քեռուն եւ մորաքրոջը տեսության, որից հետո հյուր է գնացել հոր ընկերոջը: Նրա տանն էլ թաքցրել է զոհի

գլուխը:Նշվում է, որ սպանվածը միզապարկի քաղցկեղ ուներ, իսկ սպանության պահին նա ապաքինման շրջանում էր:Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հնարավոր է, մարդասպանին մեղադրանք չառաջադրվի, քանի որ նա հոգեպես առողջ չէ:

Աղբյուր՝ 1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика