Կորոնավիրուսից հայ կին է մահացել

«Արեւելք» լրատվականը հայտնում է, որ Թեհրանում կորոնավիրուսի արդյունքում 85-ամյա հայ կին է մահացել։«Թեհրանի մէջ «Քորոնա» վարակի առաջին զոհը գրանցուեցաւ։ Այս մասին

«Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Թեհրանի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրին համաձայն, մահացողը հայուհի մըն է՝ Էլսիկ Մասիհի անունով. Ան 85 տարեկան է, եւ շաբաթ մը առաջ փոխադրուած էր Թեհրանի «Մասիհ Դանեշւար» հիւանդանոց, որ կը համարուի «Քորոնա» վարակէն բուժուելու գլխաւոր հիւանդանոցներէն մին»,- հայտնում է լրատվամիջոցը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика