Ինչպես շատերը, այնպես էլ Եղիազարյանը «գռդոն» են անում «4rd.am»

«Փաշինյանը հուր-հավետ Ծաղկաձորի հերն անիծեց». Գուրգեն Եղիազարյան:

«ՉԻ». Կորոնավիրուսը կնահանջի, աշխարհը կհաղթի այդ վարակին, բայց Գուրգեն Եղիազարյանը դժվար թե ապաքինվի: Քոչարյանին և Սարգսյանին պաշպանելու խիստ վտանգավոր բացիլները քայքայել են նրա ուղեղը և հաշվի առնելով պացիենտի տարիքն ու բուժվել չցանկանալը՝ շանս

չկա, որ նա կազատագրվի այդ տառապանքից:Ծաղկաձոր տեղափոխված անձանցից և ոչ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերված չէ, նրանցից և ոչ մեկն անգամ տաքություն չունի, բայց Եղիազարյանն ինչ-որ արմագեդոն է գուժում:Քոչարյանը և Սարգսյանը, որոնք Ծաղկաձորում

տասնյակ հյուրանոցներ և այլ օբյեկտներ ունեն, ճիշտ կանեն պահեն Եղիազարյանի մարտ ամսվա աշխատավարձը. չէ՞ որ նա այսպիսի հայտարարություններով կոնկրետ վնաս է տալիս իր պատրոններին: Եղիազարյանը, եթե ուզում էր վարկաբեկել Փաշինյանին և պաշտպանել

նախկիններին, կարող էր հարց հնչեցնել՝ եթե Քոչարյանի ժամանակվա ՊԵԿ նախագահը չթալաներ և չկառուցեր Գոլդեն Փելեսը՝ ո՞ւր էին տեղափոխելու կարանտինի մեջ գտնվողներին: Բայց, ինչպես շատերը, այնպես էլ Եղիազարյանը «գռդոն» են անում և առանձնապես չեն

մտահոգվում, թե ինչ արձագանք կստանա իրենց գործարքային քննադատությունը: Խոպանի հոգեբանությամբ այս որակի քննադատությունը միմիայն արջի ծառայություն է Քոչարյանի և Սարգսյանի համար:

Նյութի աղբյուր՝ 4rd.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика