Աստղագուշակ․ մարտի 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն այնքան էլ վատը չի լինի, բայց ձեզ շատ բան դուր չի գա: Պետք է հանգստություն ու լավատեսություն պահպանել, քանի որ հենց դրանց շնորհիվ գլուխ կհանեք ծագած բոլոր խնդիրներից, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Պետք կգա նաև համառությունը: Հենց դրա շնորհիվ հաջողությամբ ավարտին կհասցնեք գործերը, որոնք շատերն անհույս էին համարում:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք դրանք սրտին մոտ կընդունեք, չնայած՝ խոսքը դատարկ բաների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն: Հիշեք, որ այսօր պետք է հարթեք սուր անկյուններն ու խուսափեք կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Այդ հատվածում հակված կլինեք անհիմն լավատեսության, ցանկալին էլ իրականության տեղ կընդունեք, չեք նկատի այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Հնարավոր են անհաջող որոշումներ, սխալներ հաշվարկների մեջ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհեշտանա:

Երեկոն շատ Ցուլերի կուրախացնի լավ նորություններով, հաճելի ծանոթություններով ու հանդիպումներով: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց կարոտել էիք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք օրվա առաջին կեսն արդյունավետ անցկացնել: Դա շատ բարենպաստ շրջան է նոր գործեր սկսելու համար, նաև այնպիսիք, որոնք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն են պահանջում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք հետո ձեզ դեռ օգտակար կլինեն: Դուք շատ բան կսովորեք նրանցից, ում այսօր կհանդիպեք:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող չի լինի: Այն կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Լավ է հույս դնեք ձեր ուժերի վրա, այլ ոչ թե հաջողակ լինելու: Աշխատեք նոր գործեր չստանձնել՝ առանց ավարտին հասցնելու հներն ու խուսափեք խառնաշփոթից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հաջող կլինի: Բայց եթե շատ թեթևամիտ լինեք, տհաճությունները չեն բացառվում: Այնպես որ՝ լավ է լուրջ տրամադրվեք ու հենվեք ձեր ուժերի վրա, այլ ոչ թե հույս դնեք հաջողության վրա: Նրանք, ովքեր նոր գործեր կստանձնեն, չպետք է շտապեն: Շտապողականությունը սխալների է հանգեցնելու:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, գործնական կամ անձնական բնույթի հարցերը լուծելու հնարավորություն կտա: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական գործեք: Եթե հիմա համառ ու հնարամիտ լինեք, կարող եք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Օրը հարմար է նոր, մասշտաբային ու բարդ գործեր ստանձնելու համար: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Ձեր նպատակասլացությունն ու համառությունը շատերի սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան աջակցել ձեզ, օգնել կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին չեն բացառվում թյուրիմացություններն ու տհաճ պատահարները: Այդ հատվածում նշանակված հանդիպումները ձեր ուզածի նման չեն անցնի: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, չեք կորցնի ինքնավստահությունն ու կշարունակեք գործել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Դուք հաճախ հաջողակ կլինեք, առանց ջանքերի կհասնեք նրան, ինչի մասին նախկինում երազում էիք: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք վճռական տրամադրված կլինեք և նպատակասլացություն կդրսևորեք: Սակայն այսօր նահանջելու ու սպասելու ունակությունը քիչ կարևոր չի լինի: Հիշեք, որ պարտադիր չէ պայմանների դեմ պայքարել, երբեմն ավելի շահեկան է կանգ առնել ու մտածել նրա մասին, թե ինչպես կարող եք դրանք ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործել:

Հնարավոր են թյուրիմացություններ, որոնք իրենց հետ ֆինանսական կորուստներ կբերեն: Լավ է չշտապեք գնումների հարցում. դուք հակված կլինեք գնել իրեր, որոնք պետք չեն ո՛չ ձեզ, ո՛չ մեկ ուրիշին: Վատ չեն անցնի ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել ու ստիպված եք շտապելով ճամփա ընկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրն այնքան վատը չէ, բայց զգուշություն, խելամտություն ու շրջահայացություն կպահանջի: Շրջապատողներին միշտ վստահել չարժե. նրանք կարող են ձեզ մոլորության մեջ գցել, չստուգված տեղեկատվություն հաղորդել: Փոխարենը կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները միշտ տեղին կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգիստ, չհոգնեցնող զբաղմունքների համար: Այդ հատվածի համար հեռավոր ուղևորություններ մի ծրագրեք: Դուք սովորականից շատ կհոգնեք: Ուժերը վերականգնելու համար դադար վերցրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած կլինի: Դուք շատ բան պետք է անեք, ընդ որում՝ պայմանները թույլ չեն տա ծրագրի համաձայն գործել: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել ու նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Երևակայությունը հուսախաբ չի անի նշանի ներկայացուցիչներին, նրանց համարձակ գաղափարները հաջող կլինեն:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Հաճախ խոսքը պարզ անհասկացողության մասին կլինի. ամեն ինչից գլուխ հանելու համար մի քիչ ժամանակ է պետք: Համբերությամբ զինվեք: Դա հատկապես կարևոր կլինի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածը հարմար է համբերատարություն, կարգապահություն ու համառություն պահանջող գործերի համար: Դուք դժվարություններից չեք վախենա, վճռական կստանձնեք այն, ինչ չի ստացվել ուրիշների մոտ և հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Շատ Այծեղջյուրների պետք կգա այն, ինչ նրանք իմացել են վերջին ամիսներին: Կարող եք գլուխ հանել ձեր մտերիմներին վշտացնող խնդիրներից:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց նույնքան արդյունավետ չի լինի: Այն ավելի հարմար է հանգստի համար, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Մտերիմների հետ հաճելի զրույցները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոգնեցուցիչ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, միանգամից պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Բացի այդ, հաճախ տարաձայնություններ կառաջանան, վեճերի վրա ժամանակ կվատնեք, որը կարելի էր ավելի օգտավետ անցկացնել: Ամենատպավորվող Ջրհոսները շատ կվշտանան, եթե չհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա: Օգտակար կլինի գոնե ժամանակավորապես վնասակար սովորույթներից հրաժարվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե շրջապատողների հետ համբերատար լինեք ու պրովոկացիաներին չտրվեք: Երբեմն ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, քանի որ ինչ-որ մեկը կարծես հատուկ կհանի ձեզ հավասարակշռությունից, կքննադատի: Բայց լավ է կենտրոնանաք սեփական գործերի վրա ու ուշադրություն չդարձնեք նման բաներին: Այդպես, օրվա վերջին հաջողության կհասնեք, որով կկարողանաք հպարտանալ:

Աշխատեք ազատ ժամանակը նվիրել այն գործերին, որոնք իսկապես ոգեշնչում են ձեզ: Դրանց շնորհիվ տրամադրությունը կլավանա: Որոշ Ձկներ էլ նոր ծրագրեր կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

hushak.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика