Գ. Ղազարյան. «Վարկառուները պետք է իմանան»

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վարկառուները պետք է իմանան

Շատ կարեւոր է , երբ օգտվում եք վարկերից` ճիշտ ժամանակին եւ պարտաճանաչ կատարեք վճարումները, բայց եթե արդեն ունեք ուշացումներ եւ չունեք որեւէ ֆինանսական միջոց դրանք այլեւս մարելու, պետք չէ դիմել ավելի թանկ պարտավորությունների եւ դրանցով փորձել լուծել

ձեր հարցերը, դրանք վերջիվերջո ավելի բարդ իրավիճակի են հանգեցնում:Թույլ մի տվեք, որ վարկատուները ձեզ վախեցնեն, ճնշեն եւ ստիպեն օգտվել տարատեսակ ծառայություններից: Հիշե’ք , նրանց կողմից անընդհատ կատարվող զանգերը, հաղորդագրությունները, երբեմն

այցելությունները օրենքով կարգավորված չեն եւ չեն բխում պայմանագրից, դուք կարող եք պահանջել , որ ձեզ այլեւս չանհանգստացնեն եւ դիմեն օրենքից բխող ցանկացած գործողության` դատական հայց, ԴԱՀԿ կալանք եւ բռնագանձում: Մնացածը հոգեբանական գործիքներ են ` ձեզ ճնշելու եւ ցանկալի վճարումները գանձելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика