Աստղագուշակ․ փետրվարի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Մի վախեցեք խառնել գործնական ու անձնական հարաբերությունները: Հիմա կարող եք ընկերների ու մյուս մտերիմ մարդկանց հետ միասին ինչ-որ աշխատանքային նախագծեր ստանձնել. ամեն ինչ լավ կստացվի, վեճեր չեն լինի: Գործընկերները կարող են ընկերներ դառնալ, չի բացառվում աշխատավայրում սիրային պատմության սկիզբը:

Երբեմն առօրյա գործերը ձանձրալի կթվան, կուզենաք լրիվ նոր բան ստանձնել: Բայց այստեղ լավ է չշտապեք. նախ համոզվեք, որ բարեհաջող ավարտին եք հասցրել ամենն, ինչ սկսել եք ավելի վաղ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ կհասկանաք ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ոչ ոքի հետ չեն կիսվում գաղտնիքներով, քիչ են պատմում իրենց մասին: Կարող եք պայմանավորվել համագործակցության ու համատեղ գործողությունների մասին: Հետաքրքիր է, որ գործընկերներն ու համախոհները, որոնք այսօր կհայտնվեն, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Դուք այսօր շատ տպավորվող կլինեք, կարող եք առաջին հայացքից սիրահարվել ու կորցնել գլուխը: Այսօր սկսվող հարաբերություններն արագ կզարգանան ու անակնկալներ կմատուցեն: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ ձեր մասին նոր բան իմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ լավ է: Անհանգստանալու կարիք չկա: Դուք կարող եք ձեզ թույլ տալ լողալ հոսանքով ու ոչինչ չնախաձեռնել, բայց չեք ուզենա այդպես անել: Ձեր սիրտը նոր գործեր ու հերոսություններ կցանկանա: Օրը հարմար է կարևոր ու խոստումնալից բան ստանձնելու համար: Դուք ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց պատրաստ կլինեք աշխատել: Շրջապատողներին դուր կգա ձեր մոտեցումը, շատերը կուզենան միանալ ձեզ:

Օրվա երկրորդ կեսն առատաձեռն կլինի ռոմանտիկ անակնկալների մասով: Տրամադրությունը կլավանա, որոշ Երկվորյակների հյուր կգա ոգեշնչվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5

։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այս հատվածում հույս մի դրեք հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա: Ինչքան հաճույքով շրջապատողները խոստումներ տան, այնքան մեծ հիմքեր կարող եք ունենալ կասկածելու համար, որ դրանք կատարվելու են: Ցավոք, հուսախաբ կարող են անել նույնիսկ նրանք, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Այն պատասխաններ կբերի կարևոր հարցերին, թույլ կտա մեռյալ կետից շարժել բարդ գործերը: Եթե համառ լինեք, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը լի կլինի դժվարություններով ու հակասություններով: Բայց ձեզ կարծես դա քիչ կլինի, դուք ինքներդ պրովոկացիայի կենթակեք շրջապատողներին, խնդիրներ կստեղծեք ձեր ու մյուսների համար: Երբեմն դա հատուկ կանեք, բայց հաճախ պարզապես չեք մտածի, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքները: Մի քիչ ավելի շրջահայաց եղեք և շատ բան կհեշտանա:

Երեկոն լավ նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերվել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներից մեկին: Ընկերները կամ հին ծանոթները անսովոր առաջարկներ կանեն, որոնք հաճույքով կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հակասական ու բարդ կլինի: Այդ հատվածում կարող եք բախվել դժվարությունների, որոնց ընդհանրապես չէիք սպասում: Կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնց վրա նախկինում ամեն հարցում հույս էիք դնում: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան: Դուք դա կզգաք ու միանգամից կսկսեք գործել: Հենց դրա շնորհիվ էլ օրը արդյունավետ կանցնի:

Օրվա ընթացքում հետաքրքիր մտքեր ու գաղափարներ կունենաք: Մի ծուլացեք գրի առնել դրանք, որպեսզի հետո ինչպես հարկն է մտածեք: Մտահղացումներով կիսվել արժե միայն նրանց հետ, ում իսկապես վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք ունակ կլինեք անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում, արագ հաղթահարել լուրջ խոչընդոտներն ու հաղթել ուժեղ մրցակիցներին: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դուք հաջող գնումներ կանեք:

Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով ու հանդիպումներով, որոնց վաղուց էիք սպասում: Չի բացառվում՝ իրականանան հին երազանքները կամ պարզ դառնա, թե ինչպես կարող եք դրանք կյանքի կոչել: Շտապել պետք չէ. ժամանակը հիմա ձեր օգտին է աշխատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է, որը միաժամանակ լավն է և՛ համագործակցություն սկսելու, և՛ ինքնուրույն գործողությունների համար: Դուք հրաշալի կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու չեք հրաժարվի ձեր նպատակներից, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Շրջապատողների վրա ձեր համառությունը լավ տպավորություն կթողնի: Շատերը կուզենան ձեզ տեսնել իրենց համախոհների թվում:

Կհաջողվի շատ բան սովորել, մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն ստանալ: Միաժամանակ, դուք չեք ծուլանա ամեն ինչ ստուգել, այնպես որ՝ ոչ ոք ձեզ մոլորության մեջ չի գցի: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործարքների ու գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Ստեղծված իրավիճակն ու սեփական ուժերը ճիշտ գնահատելն այսօր անհրաժեշտ կլինի հաջողության համար: Պետք չէ ստանձնել նոր գործերը, եթե վստահ չեք, որ կարողանալու եք դրանցից միայնակ, առանց դժվարության գլուխ հանել: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում, որոշ Աղեղնավորներ եկամուտների լրացուցիչ աղբյուր կգտնեն:

Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, կկռահեք նրանց երազանքներն ու ցանկությունները: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն, և բաց չեք թողնի ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ հաջող կդասավորվի: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք ցանկացած հնարավորություն կօգտագործեք հաջողության հասնելու համար, ձեր կողմը կգրավեք տարբեր մարդկանց, անհրաժեշտության դեպքում վճռական կգործեք: Կողքից կարող է թվալ, թե հաջողակ եք: Ինչ-որ մեկը կնախանձի ձեզ, բայց վնասելու քաջություն չի ունենա:

Օրը անսովոր հանդիպումներով լի կլինի: Կարող եք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները արմատապես տարբերվում են ձերինից: Շփումները հետաքրքիր կլինեն, կստիպեն շատ բաների մասին մտածել: Չի բացառվում՝ հասկանաք՝ ինչպես է պետք լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապեք: Դուք օրվա առաջին կեսն ունեք իսկապես կարևոր բանի հասնելու, լուրջ խնդիրները լուծելու, հաղթանակներ տոնելու, աշխարհը դեպի լավը փոխելու համար: Մի հետաձգեք այն, ինչ շատ եք ուզում հետաձգել: Նման գործերը ժամանակի ընթացքում ավելի բարդ ու տհաճ կդառնան:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսին կարող եք հանգստանալ: Պարտքը կատարածի հանգստության զգացում կունենաք: Այդ ժամանակահատվածը անսպասելի այցեր է խոստանում, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կկարողանաք վերականգնել հին կապերը, եթե ուզենաք: Կարող եք զրուցել ապագայի մասին: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Ձեզ կհաջողվի հանգիստ քննարկել բարդ թեմաները: Չի բացառվում՝ լրիվ նոր, բայց շատ արդյունավետ միջոց գտնեք լուծելու այն խնդիրները, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս:

Երեկոն անսպասելի, բայց շատ հաճելի այցերի ժամանակ է: Հյուրերը լավ նորություններով կգան: Չի բացառվում՝ այդ հատվածում ստացած տեղեկատվությունը ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

hushak.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика