«Սրա պես լիքը անդոններ կան տարբեր պետհամարանիշերով». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Գրառումը՝ կից:

Պաշտպանվեք եւ Աստված կօգնի ձեզ

Երբ գյալմաբեխաբարը Հայաստանի 1 մլրդ դոլարից ավել արժեցող ունեցվածքը հազիվ 100 մլն դոլարի տեղ նվիրեց Կրեմլին, այս անդոնը չէր ամաչում, որ հայ է, երբ Մարտի 1-ին ցուցարարների դեմ բանակ էին հանում, էս անդոնը չէր ամաչում, որ հայ է, երբ Գյումրիում ռուս զինծառայողները մարդկանց էին գնդակահարում, էս անդոնը էլի չէր հիշում, որ հայ է, երբ

Սերժիկն ու յուր զանգուլակները ընտրություններ ու սահմանադրություն էին նկարում, էս անդոնը նորից չէր ամաչում, որ հայ է, երբ նույն Սերժիկը ասում էր՝ մենք պատրաստ ենք 7 շրջան վերադարձնել քաղցր խոսքի դիմաց, էս անդոնը անամոթ գժվում էր:Հմի հիշել է, որ հայ է: Մեկ էլ երեւի քեֆերի ժամանակ, երբ շատ են լցնում, Մասիս սարը վերադարձնելու մասին կենացի կեսին

է հիշում, որ հայ է: Սրա պես լիքը անդոններ կան տարբեր պետհամարանիշերով եւ, մանավանդ, Կրեմլի կողքուբոլորը: ՈՒզում եմ դիմել մերոնց, որ էդ անդոնների ազգանունների վերջին յանով են նույնականացնում հային ու հայությունը ու մի ախուվախ կապում, թե բա հայը սենց ասաց, նենց ասաց: Նաիրի Հունանյանն էլ «յան»-ով ավարտվող ազգանուն ունի, Կասյանն էլ,

Մուսայելյանն էլ, է հետո՞, այ Մուղդուսին յան-ով ավարտվող ազգանուն չուներ, շատ ստոր մարդ էր… Ժամանակն է ելնել այդ մանկամտական հոգեխարազանումից, երբ հայ լինելու հանգամանքը նույնականացվում է հայաստանասիրության կամ Հայաստանի հանդեպ հարգանքի հետ, երբ մեկը որոշում է մյուսի ազգային ինքնությունը, հետո դրա վրա կառուցում ինչ-ինչ հույսեր եւ աղետներ, վարկածներ եւ խարդավանքներ,

երբ ազգերին վերագրում են բարի կամ չար որակներ, երբ մարդուն նույնացնում են ազգի կամ պետության հետ եւ այլն:Թե էս տեսակ անդոններին ով է մասնագետի, վերլուծաբանի, փորձագետի, ազդեցիկ հասարակական կամ քաղաքական գործչի տեղ դնում, էդ էլ մի առանձին պատմություն է: Լավ է, որ համացանցն ազատ է մեր երկրում, էդ կոյուղու (որ ոմանք

թյուրիմացաբար լրատվամիջոց են ասում դեռ) աղբը երկար չի ապրում եւ թե ազդում էլ է նոր նոր ոտնամանները հանած, համացանց մտածների վրա, կարճ է ազդում, մինչեւ իրենց պատահած առաջին ախմախությունը, օրինակ՝ էս անդոնի բլթոցը: Սիրելի հայաստանյայց բազմաչարչար ժողովուրդ, էս կոնդակով դիմում եմ ձեզ.-Պաշտպանվեք ոչ միայն թագավիրուսից, այլեւ ՄԻԱՎ-

ՁԻԱՀ-ից, անցանկալի հղիությունից, թավայի հատակը վառելուց, գրիպից, ազգային սնապարծությունից, ճորտականությունից եւ ճոռթաբանությունից եւ Աստված կպաշտպանի ձեզ: Ուրիշ ճամփա չկա: Անրի Թրուայային էլ են հայ համարում, բայց ով է հիշում Լեւոն Թորոսյանին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика