Երկիրը հետ գցեք, անհայրենիք արարածներ. Ստյոպա Սաֆարյան

ՀԽ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Նայում ես լրահոսը․ Ռուսաստանում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութ են ստացել։Բրիտանացի գիտնականների մոտ էլ ավարտական փուլ է։ ԱՄՆ-ում հինգ դեղագործական ընկերություն էլ աշխատում է։ Ռուս վիրուսաբաններն էլ

աշխատում են․․․ Նախանձից սիրտդ կտոր-կտոր է լինում, որ այսպիսի գիտական պոտենցիալով ազգը նստած սոդայի, սոխ-սխտորի դեղատոմսի հույսին է մնացել․․․Ու մեկ էլ հիշում ես, թե ինչպես որոշ անհայրենիք արարածներ քարոզարշավ էին/են տանում Հայաստանում ստեղծված

բիոլաբորատորիաների դեմ, ինչ է, թե ԱՄՆ-ն է օգնել, որ դրանք վերազինվեն։ Երկիրը հետ գցեք, անհայրենիք արարածներ, որ վերջում մնանք բնական աղետների դեմ հոգևորականների աղոթքի, խունկ վառելու հույսին․․․ Ու դրանց էլ բերել խցկել էին Հանրային խորհուրդ․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика