«Սկսեցին ղժժալ վրան». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաշինյանն ասաց՝ կաթը թրիքոտ է, ու վրա տվին, սկսեցին ղժժալ վրան:Վրա տվին նրանք, ովքեր կյանքում տեսած չկան, թե կովի տակից հանվող կաթով լի դույլի մեջ ինչեր են լողում:Իսկ լողում են, քանի որ կթելուց առաջ կովի պտուկներն ու դրանց հարող մասերը պատշաճ կերպով չեն լվացվում:Իսկ հիշո՞ւմ եք, որ մի նախկին վարչապետ էլ հորդորում էր անել այդ լվացումը:

Ի՞նչ եղավ՝ հորդորը լսելու փոխարեն նրա վրա էլ ղժժացին:Իսկ գիտե՞ք, թե ինչու էր նախկին վարչապետը նման հորդոր արել. որովհետև արտասահմանում զննել էին Հայաստանից տարված պանիրն ու մեջն ամեն տեսակ զիբիլ հայտնաբերել ու հայտարարել, թե թույլ չեն տա, որ իրենց քաղաքացին ուտի այդ աղբը:Իսկ այստեղ հավեսով ուտում են ու ղժժում խնդիրը բարձրացողների վրա»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика