«Հանցագործ եք պատրաստել, գցել ժողովրդի ջանն ու հիմա արդարանում եք». Ա. Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ա՛յ չանա թուլացնող լածիրակներ, տարիներով մենք ենք ենթարկվել հետապնդումների, կգբ-ն մեր վրա է աշխատել, ու անձնական տվյալներ հավաքել, հիմա դրել ու ձեզ զոհի կարգավիճակից եք ներկայացնում, որ ինչ։ Ձեր շեֆն է արյան ծարավ, գնացեք ու ձեր շեֆին հարցրեք, ինչ կա-չկա։

Երկրում ներքին անկայուն մթնոլորտ է տիրում, պրովակացիաներ տարածող խմբեր կան, որոնք հանգիստ կարողանում են երկրում ստեղծված այս կամ այն խնդիրը ներկայացնել, իրենց շեֆերի մշակված սցենարով։ Իսկ իշխանությունը պետք է իրավապահ մարմինների հարցը օր առաջ լուծի։ Որովհետեւ մեր երկրում, որ համակարգը, որ չի՛ աշխատում մեղավորը վարչապետն է՛։

Ուստի պետք է արձանագրել, որ երկրում առկա է ամենաթողությունն ու օր առաջ պետք է դրա դեմն առել։ Իսկ հանցագործներն ու մարդասպանները նոր չհայտնվեցին։ Տարիներով, ձե՛ր շեֆերի հրահանգով, որ լալահառաչ տեքստեր եք հրապարակում, հանցագործ եք պատրաստել, գցել ժողովրդի ջանն ու հիմա արդարանում եք, թե հանցագործները շատացել են։ Շատացել են,

որովհետեւ ձեր նման խոշոր հանցագործներն ու մարդասպանները ազատության մեջ վխտում ե՛ն։ Ուստի եթե այս դեպքերը դաս չե՛ն լինելու, ու հանցագործները շարունակելու են մնալ ազատության մեջ, օր-օրի մի նոր վատ սարքած ներկայացում ենք դիտելու, որն էլ` է՛լ բեթարից ազատի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика