«Գողերից ու բ..երից ես խոսում. Օրինակելի վարք ունեցող ու լավ սովորող աշակերտ էիր». Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Գրառումը՝ ստորև:

Ե՞րբ դարձար քրեական աշխարհի պաշտպաններից, Գևորգ: Դպրոցում օրինակելի վարք ունեցող ու լավ սովորող աշակերտ էիր: Ինչքան տեղյակ եմ ուսանողական տարիներին նույնպես չես հետաքրքրվել քրեական մշակույթով: Քո բնակավայրում՝ Ավանում, որտեղ նաև ես եմ ապրում

այդպիսի բարքերով չես ապրում:Ուրեմն ինչու՞ ես պաշտպանում:Այդ դրսևորումները ցուցադրում ես վերջերս ու զարմանալի է հիսունին մոտեցող տարիքիդ ժամանակ, պատգամավոր եղած ժամանակ, ԲՀԿ անդամ լինելու ժամանակ: Գողերից ու բ..երից ես խոսում՝ ոգևորված: Էդ պահին գոնե մտածու՞մ ես, որ ելույթդ կարող են լսել ուսանողներդ, զավակներդ: Էդ որ «գողական»

պատգամավոր տղեքով հարձակվում էիք միայնակ գործընկերոջ վրա ու հայհոյում Աժ-ում,չէիք մտածու՞մ,որ պատասխան պիտի տաք մի օր,ինչպես 2015-ի փետրվարին:Հա, իսկապես, ու՞ր էիք էն ժամանակ: Էհ, Գևորգ, Գևորգ, էլի մենակ ես մնալու, ինչպես 2009-ին. երբ հեռացրին նախարարի պաշտոնից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика