«Աստված չանի հանկարծ, եթե ճշտի բեսեդկում մեկը մի սխալ բան ասի, էդ ժամանակ…». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և կից գրել.

Առաջարկում եմ ԱԺ ամբիոնը փոխարինել քուչի բեսեդկով… բայց ոչ սովորական, այլ ՃՇՏԻ ԲԵՍԵԴԿՈՎ: Էդ բեսեդկի կռիշը պետք է լինի անպայման ժանգոտած, որ համապատասխան ժողովրդական առաջնորդը դա վերանորոգի համապատասխան դեպուտատների համար, բեսեդկում դրած ժեշտից սեղանի վրա կփորագրվի ութանկյուն, բեսեդկի ճակատին էլ սպիտակով

սևի վրա կգրվի ` «Գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացության հետ առնչվող անձանց մուտքը ճշտի բեսեդկա արգելվում է»: Էս ճշտի բեսեդկի մյուս ճակատին էլ մի մեխ կտան ու կկախեն համապատասխան ժողովրդական առաջնորդի՝ Մագիստրոսիչի նկարը, որ ճշտի

բեսեդկա մուտք գործած համապատասխան դեպուտատները միշտ տեսնեն ժողովրդի մասին մտածող մտքերով լի Մագիստրոսիչի գլուխն ու չմոռանան իրենց սնող դո…. է՜… Մագիստրոսիչին, ում ամեն անգամ ճշտի բեսեդկա հայտնվելուց հետո համապատաասխան դեպուտատները դառնում են շարքային ախՌանիկ ու շարվում են վերջինիս թիկունքում: Էդ բեսեդկա

կկարողանան մուտք գործել նաև ոմանց տղամարդկության վրա կասկածող, ռազբիրատի հրավիրող, թզբեխ ֆռցնող, բայց Մագիստրոսիչի «Սու՛ս» հրամանից սաստվող կնանիք… Ու Աստված չանի հանկարծ, եթե ճտի բեսեդկում մեկը մի սխալ բան ասի, էդ ժամանակ Մագիստրոսիչը սաստկացնող ձայնով կհնչեցնի «ՍՈՒ՛Ս» հրամանը: Բայց Մագրիստրոսիչը, ում

մոտ արդեն սովորություն դարձել իր մասին 3-րդ դեմքով խոսելը, բարի մարդ է ու շատ հաճախ տանում է իր համպատասխան դեպուտատների ցավերը: Մագիստրոսիչը հասարակ մարդ չէ, ինքը նույնիսկ լորդեր-լորդուհիներ, շեյխեր-շեյխուհիներ, կոմսեր-կոմսուհիներ է տանում բերում երկիր ու վերջիններիս անունների տակ սեփական բիզնեսներն է հիմնում: Ճիշտ է, մի քանի

տարվա ընթացքում դո…. է՜… Մագիստրոսիչը 1 անգամ է ելութ ունեցել ճշտի բեսեդկում, բայց հասցրել է տանել բոլորի ցավը:Ու էս ճշտի բեսեդկով, գողական պանյատներով, գործ չտվող համապատասխան դեպուտատներով ու Մագիստրոսիչի բոցաշունչ ելույթներով էլ կկառավարվի

ամբողջ երկիրը ու բոլորս կսլանանք դեպի համապատասխան երջանիկ ապագա ու կունենանք ամենակարևորը՝ բարԳավաճ Հայաստան։ շնորակալուՉուն, շնորակալուՉուն, շնորակալուՉուն…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика