Միայն աղաղակող կեղծիքների միջոցով նա զավթեց իշխանությունը. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Գրառումը՝ ստորև:

Նյարդերի գերագույն լարումով կարդացի գլխավոր ամբաստանյալի հարցազրույցը ու նորից համոզվեցի,որ խելքը գնում է սուտ խոսելու համար: Ես ՀԱԿ-ի անդամ չեմ,որ մտածեք,թե պաշտպանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ստախոսը գրում է,թե 1998-ին հասարակության մի զգալի մաս պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և վերնախավին: Պահանջում են

նրանից,ում վստահում են: 1998-ին Քոչարյանին ժողովուրդը ոչ միայն չէր վստահում այլ չէր ընդունում և դա ապացուցեց փետրվար-մարտ ամիսներին:Կեղծ փաստաթղթերով նա առաջադրվեց նախագահի թեկնածու,ընտրություններում ժողովուրդը մերժեց նրան

(հետագայում,դրա համար նա վրեժ լուծեց ժողովրդից),միայն աղաղակող կեղծիքների միջոցով նա զավթեց իշխանությունը:Այդ պայմաններում ոչ-ոք նրանից ոչինչ չէր պահանջի:Եթե նա որպես ստվար զանգված նկատի ունի իր շնորհիվ կալանքից ազատված դաշնակցականներին,դա

ուրիշ բան է: Այս ամենը կատարվել է մեր աչքի առաջ ու եթե նա հիմա է ստում,ուրեմն պատկերացրեք ինչի է ընդունակ նա: Իսկ Աղազարյան Հովիկին լսելիս,համոզվում ես ոչ միայն նախկին դաշնակցական չի լինում և դաշնակցությունը բնավորություն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика