Ձերբակալվել են 2 դեռահաս, որոնք մեղադրվում են հրշեջի սպանության մեջ

Գերմանիայում Բավարիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 դեռահասի, որոնք մեղադրվում են

Աուգսբուրգի կենտրոնում 49-ամյա հրշեջի սպանության մեջ։ Ձերբակալվածներից մեկը 17 տարեկան է, Գերմանիայի եւ այլ երկրի երկքաղաքացի, իսկ մյուսը նույնպես 17 տարեկան է՝ հարավեվրոպական մի երկրի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն, հավելելով, որ երկուսն էլ ծնվել են Աուգսբուրգում՝ միգրանտների ընտանիքներում։Ավելի ուշ հայտնի է

դարձել,  որ ձերբակալվել է եւս չորս դեռահաս նույն գործով։Նշենք, որ հրշեջը ուրբաթ օրը կնոջ եւ մեկ այլ ընտանիքի հետ վերադառնալիս է եղել Ս․ Ծննդյան տոնավաճառից եւ ճանապարհին կոնֆլիկտ է ունեցել դեռահասների հետ, որոնք էլ ծեծի են ենթարկել նրան ու ընկերոջը։ Նա մահացել է շտապ բուժօգնության մեքենայի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика