«Կեսի-կեսի-կեսին անգամ չանդրադարձան զրուցակիցները իրենց գծած հարցազրույցում». Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Գրառումը՝ ստորև:

«Շատ կզարմանամ, եթե Հայկ Մարությանի և Պետրոս Ղազարյանի հարցազրույցից հետո Հանրայինը եթեր տա նաև այն ընդդիմադիր ներկայացուցչին, ում բարձրացրած հարցերի կեսի-կեսի-կեսին անգամ չանդրադարձան զրուցակիցները իրենց գծած հարցազրույցում:

Բայց դե ո՞նց կլինի՝ հավասար եթեր ապահովեն, կամ այս ընթացքում նորմալ լուսաբանեին խնդիրը: Դե բանավեճի մասին էլ չեմ ասում… Հնչող հարցերի նուրբ և ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, թե Մարությանի փաստարկումներն ինչքան մակերեսային են:

Իշխող ուժի ու Հանրայինի տեսակետը հետևյալն է` կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика