Ստիպված եմ տրաքացնել տեղեկատվական հերթական փուչիկը՝ կանխելու համար… Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ստիպված եմ կեսգիշերին մոտ տրաքացնել հերթական տեղեկատվական

փուչիկը՝ կանխելու համար հայտնի շրջանակների լալահառաչ գրառումներն ու տարակուսած հարցազրույցները։ ՀՀԿ-ի երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ երևում է, որ քաղաքապետարանի տասնյակից ավելի պաշտոնյաներ հերթական պարգևավճարներն են ստացել։ Քաղաքապետի նոյեմբերի 27-ի կարգադրությամբ պարգևատրվել

են այն պաշտոնյաները, որոնք, սեփական դիմումով ցանկություն են հայտնել եռամսյակային պարգևավճարներն ստանալ ամեն ամիս, այսինքն` բաժանել եռամսյակն ամիսների։ Ասում են՝ քաղաքապետը պարգևատրել է «յուրայիններին»։ Էստեղ էլ «զալյոտ» ունեք, ընկերներ, զի այս

ցուցակով պարգևատրված վարչության պետերից հինգը պաշտոնավարել են Հայկ Մարությանի ընտրվելուց առաջ էլ։ Ասում են` գաղտնի պարգևատրում է, որովհետև քաղաքապետարանի կայքում փաստաթուղթը չի հրապարակվել։ Էս պնդման դատարկությունն ապացուցելը մի

րոպե է տևում, զի Երևանում Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը քաղաքապետի կարգադրությունները հրապարակելու համար յոթնօրյա ժամկետ է սահմանում, որը, նոյեմբերի 27-ից հաշված, լրանում է դեկտեմբերի 4-ին։ Ու փաստաթուղթը կհրապարակենք հենց էդ օրը։

Կարճ ասած, ոնց որ ասում ա մեր Հովսեփ Կուբատյանը, ձեր վրա անիմաստ ռեսուրս են ծախսում, տղերք, ձեր փաստարկները չափազանց թույլ են, ձեր փչած փուչիկները՝ չափազանց անորակ, ու ամեն փուչիկի պայթելով` ձեզ ավելի ծանր վիճակի մեջ եք դնում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика