Աստղագուշակ․ դեկտեմբերի 4

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք վերահսկել ձեզ, չնայած որ դա հեշտ չի լինելու: Այսօր դուք հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա: Դժվար կլինի հուզական արտահայտություններ չանելը, հաճախ կքննադատեք շրջապատողներին, կոնֆլիկտներ կհրահրեք: Եթե հաջողվի հանգստություն պահպանել, հաջողության կհասնեք կարևոր գործում, կլուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող հարցը:

Ցանկալի չէ գործարքներ կնքելը: Դուք հակված կլինեք շտապել որոշումների հարցում, թեթևամտություն դրսևորել, հույսը հաջողության վրա դնել այն դեպքում, երբ դա անել չարժեր: Ինչ-որ բան գնելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական անհաջող կսկսվի, ընդ որում՝ որոշ դժվարություններ ինքներդ կստեղծեք ձեզ համար: Սովորաբար դուք շատ ուշադիր եք մանրուքներին, բայց հիմա կշտապեք, կշեղվեք գործերից, շատ բաների մասին մակերեսային կդատեք: Հասկանալի է, որ դա կարող է սխալների հանգեցնել:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն էլ ավելի լավ կընթանան: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հնարավորություն կտա շփվել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լսեք ներքին ձայնին: Այսօր այն պիտանի հուշումներ կանի, որոնց հետևելու դեպքում կարող եք հաջողության հասնել: Հաճախ ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել, շատ քիչ ժամանակ կունենաք իրավիճակը գնահատելու ու մտածելու համար, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքները: Ձեր գործողությունները շրջապատողների հավանությանը չեն արժանանա: Բայց երբ հասնեք նրան, ինչ ուզում եք, դժգոհները կփոխեն իրենց կարծիքը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է հարազատների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելը, բոլորի համար կարևոր բաների մասին հանգիստ ու կառուցողական զրուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Շատ գործերում, որոնք այսօր կստանձնեք, կարող եք հաջողության հասնել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ հաղթանակ կտանեք ձեր մրցակիցների հանդեպ, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ մինչև օրվա վերջ ձեզ առաջարկներ անեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ կարող են վերադարձնել արդեն մոռացության մատնված պարտքերը: Որոշ Խեցգետիններ կգտնեն վերջին շրջանում իրենց ու իրենց մտերիմներին անհանգստացնող ֆինանսական խնդիրը լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր ու զգույշ եղեք: Սա այն օրը չէ, երբ կարող եք վստահել ամենին, ինչ ասում են կամ հույսը դնել կասկածելի արկածախնդրությունների հաջողությանը: Ավելի հավանական է, որ ձեր ցանկացած սխալ տհաճ հետևանքներ կունենա, իսկ անհաջող զուգադիպությունը խախտի ծրագրերը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը կուզենան երկար մնալ, և դուք հազիվ թե ուրախ լինեք դրա համար:

Բայց չեն բացառվում նաև հաճելի պահերը: Գործը, որին վերջին շրջանում շատ ուժ ու ժամանակ էիք տրամադրել, բարեհաջող կավարտվի, սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Որոշ Առյուծներ նոր համախոհներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Շատ բան կախված կլինի իրավիճակն իրատեսորեն գնահատելու ձեր ունակությունից: Նշանի որոշ ներկայացուցիչների համար դժվար կլինի պատրանքներին հրաժեշտ տալը, սխալները խոստովանելը: Բայց եթե անեք դա, շուտով կտեսնեք, թե ինչպես կարելի է իրավիճակը դեպի լավը փոխել: Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք:

Օրը հարմար է գործնական շփումների համար: Կարող եք քննարկել աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերը: Անձնական հմայքը կօգնի գործերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ արդյունավետ օր է: Դուք կշարժվեք դեպի նպատակը առանց նկատելու ճանապարհին կանգնած խոչընդոտները և փայլուն կհաղթահարեք բոլոր փորձությունները: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Վատ մի զգացեք կիսվել փորձով, պատմել ձեր հաղթանակների մասին, որոնք հասցրել եք տոնել: Շրջապատողներին հետաքրքիր կլինի ձեր մասին հնարավորինս շատ բան իմանալը:

Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում, չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները: Հարմար ժամանակ է մտերիմների հետ անկեղծ զրուցելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ այդ մարդկանց կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Եթե ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, չեք նահանջի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, հավասարակշռությունը չեք կորցնի: Հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել կարևոր գործը կամ լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրը: Չի բացառվում՝ անհրաժեշտ լինի ուղևորությունների մեկնել, ինչը կապված կլինի հարազատներին կամ ընկերներին օգնելու անհրաժեշտության հետ:

Գնումների հարցում լավ է չշտապեք: Հազիվ թե նախկինում չպլանավորված գնումները հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ, բայց լավ օր է: Դուք հաճախ կհետևեք պահի ցանկություններին, ոտքի վրա որոշումներ կընդունեք: Մեկ ուրիշ ժամանակ դա վտանգավոր կլիներ, բայց հիմա ինտուիցիան կօգնի ճիշտ ուղի ընտրել: Հենց նրա հուշումների շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են մատնվել:

Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ: Մարդիկ ովքեր այսօր աջակցեն ձեր նախաձեռնություններին, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր օր է: Դուք իսկապես կարևորի վրա կենտրոնանալու, մանրուքների վրա չշեղվելու հնարավորություն կունենաք: Երբեմն իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները հաճելի կլինեն: Չի բացառվում՝ կարողանաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:

Զգույշ եղեք ֆինանսական հարցերը լուծելիս, մի շտապեք գնումներ անելիս: Որոշ Այծեղջյուրների բնորոշ կլինի գումարին թեթևամիտ վերաբերմունքը: Նշանի նման ներկայացուցիչները հաճախ գումարը կծախսեն դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Սա այնքան էլ բարդ օր չէ, բայց այն լրիվ անամպ անվանել էլ չի կարելի: Շատ բան կախված կլինի անկախ պայմաններից հանգստություն պահպանելու ու կշռադատված որոշումներ ընդունելու ձեր ունակությունից: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք նրանցից, ովքեր արդեն փորձել են մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, խորամանկել, ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքությունների:

Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին գործերին կամ իրագործեք շատ վաղուց ծագած գաղափարները: Հիմա պայմանները բարենպաստ կլինեն, այնպես որ՝ սկսեք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լսեք ինտուիցիայի ձայնին այսօր նրա հուշումները հստակ կլինեն: Հենց դրանց շնորհիվ արագ կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում, ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք հին մրցակիցներին հաղթելու ձևը: Չի բացառվում՝ հին սխալներն ուղղելու, կորցրածը լրացնելու հնարավորություն ունենաք: Նման պահերին խուճապի չեք մատնվի, դրանցից առավելագույն օգուտ կքաղեք:

Նույնիսկ ամենահասարակ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, այնպես որ՝ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն, շատերը կուզենան ավելի մոտիկից ճանաչել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

hushak.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика