Ո՛չ փող էք վերցնում, ո՛չ ծանոթ է մոտներդ աշխատում, ո՛չ տենդերից ատկատ ունեք. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՈՒԶՈՒՄ եՔ ԱՍՖԱԼՏ ՓՌԵՔ, ՈՒԶՈՒՄ եՔ ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵՔ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ
Վարչապետ ջան, ինձանից լավ գիտեք, մեր ժողովրդին ամեն ինչ քիչ է: Միևնույն ժամանակ ուզում ենք ամեն ինչ և միանգամից, ընդ որում՝ դրա համար մենք պիտի ոչինչ

չանենք, ուղղակի ունենանք: Բայց երբ այդ հրաշքն էլ տեղի ունենա և ոչինչ չանելով ունենանք ամեն ինչ, միևնույն է, մեզ համար քիչ է լինելու: Օրինակ՝ երբ նախկին քաղաքապետերը ուղղակի կաշառքով էին տալիս շինթույլտվությունները, դա մեզ բավարար էր, բայց երբ այսօրվա քաղաքապետը Երևան քաղաքի անունից նվեր է ընդունել Կամազներ, դրանք գրանցել

քաղաքապետարանի անունով, նախկինների պես իրենց տուն տանելու փոխարեն ծառայեցնում է քաղաքի մաքրմանը, մեզ քիչ է, մենք դժգոհ ենք, քաղաքապետը պիտի հրաժարական տա, որովհետև այդքան «հիմար» է, որ Կամազները տուն տանելու փոխարեն, քաղաքին և ժողովրդին

է ծառայեցնում: Նախարարները նույնպես պետք է հրաժարական տան:Նրանք այնքան «հիմար» են, որ աշխատավարձով են ապրում: Այ նախկինները 600. 000 դրամ էին ստանում, բայց մի տարում 20 միլիոն դոլար հետ էին քցում, իսկ այս «հիմարները» փողի վրա նստած, միայն

աշխատավարձի հույսին են մնացել: Վարչապետ ջան, չե՞ք գտնում, որ միայն աշխատավարձով ապրող նախարարը մեզ քիչ է և դա «ժողովրդավարության» սկզբունքներին դեմ է: Օրերս խմբակային նամակ եմ ստացել Քրեակատարողական ծառայության աշխատակիցներից, բողոքում են, որ իրենց արտաժամյա աշխատեցնում են, բայց չեն վճարում, խնդրել էին որ հասցնեմ բողոքը Ձեզ: Հիմա նստած մտածում եմ, եթե նախարարը օրը 14 ժամ աշխատում է և

մենք  դեմ ենք, որ նրա աշխատավարձը բարձրանա, ապա ինչու՞ պետք է բարձրանա հավելյալ աշխատող աշխատակցի աշխատավարձը, սա էլ է «ժողովրդավարության» սկզբունքներին դեմ: Մեր ժողովրդին այդպիսի աշխատողներ պետք չեն, մեզ դա քիչ է, մեզ պետք է, որ նրանք ստանան 80. 000 դրամ և թքած ունենք, որ կգողանան ամսական մի քանի միլիոն:Անկեղծ

ասեմ, Վարչապետ ջան, Դուք էլ մեզ շատ էք, գրեթե երկու տարի է ո՛չ Մոնակո գնացիք, ո՛չ կազինո խաղացիք, ո՛չ մի բիզնեսի մեջ փայ չմտաք, երկու տարվա մեջ մի մարդ չսպանեցիք, բարև Նիկոլ բառի համար:Չէ մեզ Ձեզ պես վարչապետ պետք չի, Դուք էլ էք քիչ մեզ համար: Ո՛չ փող էք վերցնում, ո՛չ ծանոթ է մոտներդ աշխատում, ո՛չ տենդերից ատկատ ունեք, Ձեր այդ

պահվածքով արժեզրկել էք հայկական բիզնեսը, Զեզ ո՞նց է թվում միայն օրինական ցույց տրված 4 տոկոս շահույթով պիտի ապրենք, միթե պարզ չի դա քիչ է մեզ համար:Հիմա կասես ելքը որն է: Ասեմ: Ելքը պարզ է և գրված է դեռ շատ վաղուց ժողովրդական բանահուսության մեջ: «Իմ դարդը քիչ էր, հարևանս էլ մեքենա գնեց» Այս մտածելակերպը պիտի փոխվի: Սեփական կյանքը թողած,

ուրիշի կյանքով ապրելու մտածելակերպը պիտի փոխվի: Եթե սա չփոխվի, ուզում եք ասֆալտ փռեք, ուզում էք ասֆալտին փռեք, միևնույն է, ոչինչ չի փոխվի, որովհետև մեզ ամեն ինչ քիչ է: Հարգանքներով՝

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика