Մեղքի տակ մի մտեք ու զիբիլից հեռու մնացեք. Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Գրառումը՝ ստորև:

Քաղաքական զիբիլի եւ քաղաքական զիբիլի վրի կատուների «պահանջներին» եւ մնացյալ մանր տրամաչափի խուժանությանն անդրադառնալն իմաստ չունի։ Իսկ հանրության բանական հատվածին, որին հարգում եմ, եւ որը չգիտես ինչու, բայց ընկել է ինչ-որ էմոցիայի կամ հոսանքի տակ ու նույն բանն է ասում, միտումնավոր կամ ակամայից՝ կասեմ միայն մի բան․

մեղքի տակ մի մտեք ու զիբիլից հեռու մնացեք, որ չթունավորվեք։ Կոռուպցիա ման մի եկեք այնտեղ, որտեղ ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ չկա։ ՉԿԱ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ թերի վարչարարությունից օգտվում եք ու «կեղտ եք բռնում»։ Բնականաբար, ակնհայտ

թերությունները եւ սխալները պետք է ուղղվեն, հատկապես հենց Քաղաքապետարանի աշխատակազմում թթված աղբի մաքրման գործը պետք է արագ արվի, այնտեղ որոշ մումիֆիկացված դինոզավրեր արդեն լուրջ պրոբլեմ են դառնում, եւ ոչ միայն Քաղաքապետարանում, եւ բավական է մեր՝ հարկատուներիս հաշվին տուն պահեն։ Եվ ուրեմն,

Հայկ Մարությանը վերջին առնվազն քսան տարվա լավագույն քաղաքապետն է։ Բարի երթ։ Իսկ «հրաժարական պահանջող» որոշ «ինքՆստինքյան առիթավորված» ուժերը, որոնք իրենց նաեւ «քաղաքական» են համարում՝ թող սեռական ռեֆորմների միջազգային լիգայի հասցեով նամակներ գրեն մանր ձեռագրով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика