Աստղագուշակ․ դեկտեմբերի 2

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու, պոտենցիալ համախոհների հետ հանդիպելու, նրանց ձեր ծրագրերի ու գաղափարների մասին պատմելու համար: Այդ հատվածում չեն բացառվում նոր ծանոթությունները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք:

Ավելի ուշ պետք է կենտրոնանաք վերջին շրջանում կուտակված խնդիրների լուծման վրա: Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելն ու չշեղվելը, քանի որ վտանգ կա՝ սխալներ անեք, որոնց ուղղման վրա շատ ժամանակ կծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք կուզենաք գործ ունենալ միայն նրանց հետ, ովքեր ձեզ ամեն ինչում աջակցում են ու համաձայն են ձեր ամեն խոսքի հետ: Նման մարդիկ շատ չեն լինի: Ցանկացած տարաձայնություն թեժ վեճերի կհանգեցնի, որոնց կհետևեն փոխադարձ վիրավորանքները: Կփչանան այն հարաբերությունները, որոնք նախկինում բացառապես ներդաշնակ բնույթ էին կրում: Օրն ավելի լավ կանցնի, եթե ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք:

Դուք լավ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, հաջողության կհասնեք այն գործում, որից գլուխ հանել նախկինում չէիք կարողանում: Արժե շտապել, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ նվազելու է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ: Հաճախ կհաջողվի հասնել դրված նպատակին, առանց դրա համար ջանքեր գործադրելու, բավական է միայն օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից ու չկորցնեք պահը: Դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Այստեղ պետք է նախաձեռնող լինեք ու անեք առաջին քայլը: Եթե գիտեք, որ ոչ վաղ անցյալում սխալներ եք արել, շտապեք ուղղել դրանք:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Օրը լարված հուզական դաշտով կառանձնանա, տրամադրությունը հաճախ կփոխվի: Որոշ Խեցգետիններ նյարդային կլինեն, մյուսները կվշտանան դատարկ բաների պատճառով ու ամեն տհաճ մանրուքի մեջ ապագա խնդիրների նախազգուշացում կտեսնեն:

Ձեզ աջակցություն է պետք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր հասկանում են ձեզ ու միշտ գտնում են անհրաժեշտ բառերը: Հենց նրանց շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, չեք կորցնի հավասարակշռությունն ու ձեր հանդեպ հավատը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Հաճախ ստիպված եք լինելու օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց ու դրա պատճառով հետաձգել սեփական գործերը: Հնարավոր են վեճեր անհասկացողության պատճառով, շատ Առյուծների կվշտացնեն մտերիմների անհիմն մեղադրանքները: Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը նոր հեռանկարներ կբացի ու կուրախացնի գաղափարներով, որոնք կհաջողվի կյանքի կոչել: Այդ հատվածում հավանական են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում ինչի մասին ասես կարող էիք պայմանավորվել, հիմա ձեզ սխալ կհասկանան, կկասկածեն ինչ-որ բանում կամ տհաճությամբ զիջումների կգնան: Ամեն անգամ չի հաջողվի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին:

Գործընկերների հետ տարաձայնությունները կխանգարեն ժամանակին լուծել աշխատանքային խնդիրները, երբեմն դա ֆինանսական կորուստների պատճառ կդառնա: Դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն գործեք ու ոչ ոքից աջակցություն չակնկալեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող փորձարկումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Այն հարմար է շփումների համար. միանման լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Մտածելու ժամանակ քիչ կունենաք, բայց ներքին ձայնն անպայման կհուշի՝ արժե արդյոք ընդունել դրանք:

Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերի համար ուրախ կլինեք, նույնիսկ եթե նրանք առանց հրավերի գան: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Որոշ Կշեռքներ այդ հատվածում կկարողանան ուղղել նախկինում գործած սխալները: Դրանից հետո կյանքը նոր գույներով կներկվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ ու թյուրիմացություններ, լարված պահեր: Այդ հատվածը հարմար չէ նոր, բարդ, անծանոթ ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործեր ստանձնելու համար: Զբաղվեք նրանով, ինչը հասկանալի ու պարզ է, աշխատեք ոչ ոքից աջակցություն չակնկալել:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ նոր հնարավորությունների հարցում առատաձեռն կլինի: Այդ հատվածում հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մարդիկ, ովքեր նախկինում ձեր արժանիքներն ու տաղանդները չէին նկատում, վերջապես կգնահատեն դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ: Ձեր առջև իրական նպատակներ դրեք ու գոհ կլինեք, թե ինչպես է օրը դասավորվում: Հնարավոր են հետաքրքիր նորություններ, անսովոր առաջարկներ: Շրջապատողների ասած ամեն խոսքին մի հավատացեք. ինչ-որ մեկը կարող է չստուգված տեղեկություններ տարածել, ինչ-որ մեկն էլ հատուկ մոլորության մեջ կգցի ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպելու ու սիրային ժամադրությունների համար: Չի բացառվում՝ հետաքրքրվեք նոր բանով, վառ տպավորություններ ստանաք, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը միանման լավն է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համագործակցություն սկսելու համար: Դուք շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Մարդիկ, ովքեր նախկինում ձեր կողմից չէին, հիմա պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել դրանք: Համագործակցությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի:

Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ ու դրամական մուտքեր: Ուղևորությունները լավը կլինեն, նույնիսկ եթե շտապելով ճամփա ընկնեք: Երեկոն շատ Այծեղջյուրների կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք շատ բաներ սրտին մոտ կընդունեք, հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, երբեմն այնքան կհուզվեք, որ պարզապես չեք կարողանա կենտրոնանալ գործերի վրա: Աշխատեք տեղի ունեցողին հանգիստ վերաբերվել: Դուք կտեսնեք, որ օրը ոչ միայն դժվարություններ, այլև հնարավորություններ է բերում: Միակ բանը, որ պետք է անեք, դրանցից օգտվելն է:

Վատ մի զգացեք ընկերներին կամ ծանոթներին դիմել օգնության խնդրանքով: Այսօր շատերը պատրաստ կլինեն ձեզ հետ կիսել ձեր հոգսերը, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է: Բազմաթիվ հաջող գաղափարներ կունենաք, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր բոլորին բարձրից են նայում: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների, ուսման ու հետազոտական գործունեության համար: Շատ Ձկներ այդ հատվածում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենան: Դրանք կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել, հնարավոր է՝ արդեն հաջորդ տարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

hushak.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика