Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա միայնակ կռիվ տալիս՝ առանց թաքնվելու. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ես, իհարկե, խնդրահարույց եմ համարելու Հայկ Մարությանի կողմից որոշ խնդիրների լուծման «ուղիների» ընտրությունը, որը համարում եմ վատ խորհրդատվության արդյունք: Ինչպես նախկինում էլ գրել եմ, նա այս կարգի «դիզայնով» լուծումների հետևանքներին միշտ բախվելու

է, քանի դեռ քաղաքապատերանում ու իր խորհրդատուների շարքերում տակավին օգտվում է «դիլերի ու բարտերների» հին գիտակների ծառայություններից, բայց ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա միայնակ կռիվ տալիս՝ առանց թաքնվելու որևէ մեկի կամ թիմի թիկունքում: Միայնակ, որովհետև անգամ քաղաքապետարանի նրա թիմը չի երևում այն լայնամասշտաբ

գրոհը ետ մղելու ճակատում, որը այս օրերին սանձազերծվել է նրա դեմ: Իմ քայլի նրա թիմակիցներն էլ ցավոք չեն փայլում նրան պաշտպանելու հարցում, ու Հայկը այս պահին նման է վճռական միայնակի՝ իրեն աջակցող շատ սովորական նվիրյալների հետ միասին: Ինձ դուր է գալիս նաև, որ նրա գործողություններն ընդդիմախոսները մանրադիտակի տակ են պահում: Ու

սա այն էր, ինչի կարոտ էր Հայաստանը, երբ քաղաքապետին կարող են այնքան ստիպել, որ նա արտահերթ լայվով բացատրություններ տա: Դեհ, չասեմ, որ Հայկ Մարությանի ներկայիս ընդդիմադիրները մկան ծակին հազար թուման կտային նախկինում, եթե համարձակվեին Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, Տարոն Մարգարյանի աչքի վերևում ունք նկատել: Հիշեք,

թե  ինչպես Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված «քննարկման» եղանակով պարտադրեց Գագիկ Ծառուկյանին պաշտոնանկ անել Երևանի ավագանում իր խմբակցության ղեկավար Արման Վարդանյանին, ով ընդամենը համարձակվել էր քաղաքապետին հիշեցնել, որ

օրենքում գրված է, որ ավագանին կարող է հարցեր տալ քաղաքապետին… Իսկ այսօր ԲՀԿ-ն կատարյալ ազատություն է ստացել ու գրոհում է քաղաքապետի վրա…. Հայաստանում շատ մեծ բան է փոխվել ու դեռ փոխվելու է: Ու այսպես վճռական մենակ Հայկ Մարությանն էլ կարծես թե անցնում է իր լուրջ քաղաքական մկրտությունը: Այնպես որ՝ Հայաստանը շատ լավն է դարձել

Հեղափոխության շնորհիվ… քաղաքապետը մարդ չի ծեծում ու հրաժարական տալիս, քաղաքապետը մի ամբողջ թաղամաս չի ունեզրկում ու անպատիժ մնում, քաղաքապետն այլևս բացատրություն է տալիս, երբ հանրության մոտ հարցեր են առաջանում»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика