Սանասարյանը երեխայի տուն մարդ է ուղարկել, որը եկել և վախեցրել է ծնողին, որպեսզի թեման վերջնականապես փակվի. Նարեկ Մալյան

Սանասարյանը երեխայի տուն մարդ է ուղարկել, որը եկել և վախեցրել է ծնողին, որպեսզի թեման վերջնականապես փակվի:

Այս միասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու թեմային: Մալյանը նշել է, որ որոշ ճշտումներ է կատարել այս թեմայով:

«Սանասարյանը վթարի է ենթարկել 9-ամյա Ալեն Ղևոնդյանին, բավական բարձր առաջադիմությամբ երեխա է: Երեխան այդ պահին մենակ է եղել: Վթարի ենթարկելուց հետո Սանասարյանը նույնիսկ չի էլ բարեհաճել երեխային իր մեքենան դնել, կամ տեղափոխել հիվանդանոց:

Երեխային նստացրել է քարին, ինքն ու իր մտերմուհին նստել են մեքենայի մեջ, մինչև երեխայի մայրն է մոտեցել, բայց չի իմացել՝ ով է վթարի ենթարկել»,-ասել է Մալյանը:Նա նշել է նաև, որ երեխային մայրն է հիվանդանոց տեղափոխել, նրա խոսքով՝ Սանասարյանը եղել է հեռվից դիտողի դերում: Սանասարյանը երեխայի հետևից գնացել է Հանրապետական հիվանդանոց:

«Նա հիվանդանոց չի գնացել մարդասիրական նպատակներով, օգնություն ցույց տալու համար, այլ գնացել է, որ տեղում կոծկի վթարի դեպքով ոստիկաններին ահազանգելու հնարավորությունը»,- նշել է նա և հավելել, որ բժիշկների միջոցով Սանասարյանը երեխայի մորը համոզել է, որ դեպքը չգրեն որպես վրաերթ, և Սանասարյանը բոլոր հարցերը կլուծի:«Ծնողը այդպես էլ արել է: Բայց եթե նույնիսկ ծնողը բողոք չունենար, պարտադիր ոստիկանություն պետք է ահազանգ գնար, և ոստիկանությունը պետք է գար և հարցով հետաքննություն աներ:

Մենք բազմաթիվ սորոսական կազմակերպություններ ունենք,որոնք երեխաների իրավունքներով են զբաղվում»,- ասել է Մալյանը:Նրա ձևակերպմամբ՝ այդ կազմակերպությունները երբեք այս դեպքին չեն անդրադառնա և չեն պաշտպանի այդ երեխայի իրավունքները: Մալյանը նշել է նաև, որ հնարավոր է՝ հարձակվեն երեխայի վրա և սխալ կհանեն նրան:

«Սանասարյանը, որ այդպես է ուզել, բժիշկները շըփ-թըփ զմռսել են երեխայի ոտքը և ասել են՝ գնա տուն: Երեխան վատացել է, գնացել են մյուս հիվանդանոց, որտեղ Սանասարյանը հայտարարել է, որ որևիցե կերպով չի կարող ֆինանսավորել իր իսկ կողմից վթարի ենթարկված երեխայի բուժման ծախսերը: Սանասարյանն ասել է՝ եթե բողոքեն, ինքը որևէ խնդիր չունի, ոստիկանությանը ոնց ասի՝ այդպես է: Այդպես հարցը կտրուկ լուծվել է »,-պատմել է Նարեկ Մալյանը:

«Որպեսզի թեման վերջնական փակվի, Սանասարյանը երեխայի տուն մարդ է ուղարկել, որը եկել և վերջնական վախեցրել է ծնողին, ասելով՝ որ Սանասարյանից հեռու կմնաք, չզանգեք, ինչ արել է՝ լավ է արել: Ձեր երեխան է եկել ընկել մեքենայի տակ: Մի հարց է առաջանում. Ոստիկանությունը ո՞ւր է, ընդհանրապես մենք պետություն ունեն՞ք: Երեխա են վրաերթի ենթարկել, անպաշտպան ընտանիք է, սոցիալապես խոցելի խավից են»,- ներկայացրել է Մալյանը:Նա նշել է նաև, որ 4 օր առաջ հեռացրել են երեխայի ոտքի գիպսը, սակայն դեռ չի կարողանում քայլել և դպրոց էլ չի գնում: Երեխային օգնելու նպատակով արդեն հանգանակություն է հավաքվում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика