Աստղագուշակ․ հոկտեմբերի 15

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Այսօր շատ բան պլանի համաձայն չի ընթանա, պայմանավորվածությունները կխախտվեն: Մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, կարող են հիասթափեցնել: Ստիպված եք լինելու հետաձգել գործերը, տեղափոխել հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ էիք սպասում: Այս ամենը կնյարդայնացնի:

Աշխատեք գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Դա հունից կհանի ձեր թշնամիներին:Կվշտացնի ֆինանսական գործերի վիճակը. անսպասելի ծախսերի կարիք կլինի, իսկ գնումները հազիվ թե հաջող լինեն: Դրական փոփոխություններ հնարավոր են օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար է նոր նախաձեռնությունների ու համախոհներ փնտրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ սուր եք արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: Դատարկ բանն էլ բավական կլինի, որ կորցնեք հավասարակշռությունը: Հույզերի ազդեցությամբ հեշտությամբ այնպիսի բան կասեք կամ կանեք, որի համար հետո ստիպված կլինեք զղջալ: Այնպես որ՝ ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները:

Օրվա երկրորդ կեսին մի քանի հետաքրքիր գաղափար կունենաք: Հիմա հազիվ թե հաջողվի կյանքի կոչել դրանք, բայց ավելի ուշ ամենայն հավանականությամբ կվերադառնաք ձեր մտահղացումներին: Հնարավորություն կունենաք տեղեկատվություն ստանալ, որը պետք կգա ապագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ունակ կլինեք անել այն, ինչ դեռ վերջերս անհնար էր թվում: Նշանի շատ ներկայացուցիչներ ուժերի ներհոսք կզգան, այնպես որ՝ կստանձնեն ամենակարևոր ու բարդ գործերը՝ առանց սպասելու, որ ինչ-որ մեկը օգնություն կառաջարկի: Երբեմն ինքնուրույն գործելը նույնիսկ ավելի շահավետ կլինի, քանի որ պետք չի լինի ինչ-որ մեկի հետ կիսել հաղթանակը:

Օրը հարմար է ուսման ու ստեղծագործ աշխատանքի համար: Դուք չեք վախենա խախտել ավանդույթները, հաճախ ձեր ուզածով կվարվեք, չեք անհանգստանա, թե ինչպես կարձագանքեն շրջապատողները: Դրա հետ միասին, շատերն անկեղծորեն կհիանան ձեր հաջողություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարդ ու հակասական կլինի: Դուք ամեն ինչում կկասկածեք, այնպես որ՝ կդոփեք տեղում, չեք ուզենա առաջ շարժվել: Ամեն անգամ չեք ուզենա ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, բայց այսօր, ամենայն հավանականությամբ, պետք է անեք դա: Կարևոր է որոշումներն ինքնուրույն ընդունելն ու հավանության, աջակցության չսպասելը: Հազիվ թե ինչ-որ մեկը ստեղծված իրավիճակի մասին ձեզանից շատ բան իմանա:

Օրվա երկրորդ կեսին կուրախացնեն լավ նորությունները: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին ու անցնել բոլորի համար կարևոր պլանների իրագործմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե համառ ու հաստատակամ լինել, քանի որ այդ հատկանիշների շնորհիվ շատ բանի կհասնեք: Եկել է հին նպատակներին ու պլաններին վերադառնալու ժամանակը. հիմա պայմանները թույլ կտան կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ հնարավորություններ տեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել:

Հավանական են գործնական հանդիպումներ: Դրանք սպասվածից լավ կանցնեն: Շատ Առյուծներ անսպասելի աջակցություն կստանան այն մարդկանցից, որոնցից շատ բան է կախված: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առջև, նկատի ունեցեք, որ դրանց հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Լարված կդասավորվեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Շատ կարևոր է խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Օրվա առաջին կեսին հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Չի բացառվում՝ շտապ ծախսերի կարիք լինի: Ավելի ուշ բարդ շրջան կգա նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել մասնագիտական հաջողությունների:

Մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով, քննարկել ապագայի պլանները: Ընդհանրապես, ինչքան քիչ խոսեք ու ինչքան ուշադիր լսեք մյուսներին, այնքան հաջող կդասավորվի օրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է, որը հարմար է նոր գործեր սկսելու համար: Հաջողությունը ձեզ կուղեկցի կոմերցիոն գործունեության մեջ: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, նոր գործընկերներ գտնել, որոնց հետ համագործակցությունը մեծ շահույթ կբերի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ աշխատանքից, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք՝ տիրապետելով նվազագույն ինֆորմացիայի:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Անձնական հմայքը օգտակար կլինի գործերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խաղադրույք կատարեք օրվա առաջին կեսի վրա. հենց այն հաջող կլինի: Կարող եք ցանկացած գործ ստանձնել, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Ավելի ուշ կգա շփումների համար բարդ ժամանակը: Կմեծանա կոնֆլիկտների հավանականությունը, դժվար կլինի նույնիսկ նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը, ում նախկինում կես խոսքից հասկանում էիք:

Կենսական պոտենցիալը ցածր է: Ընթացիկ գործերն ավելի շատ ուժեր կխլեն, և գոնե ինչ-որ բան հետաձգելու հնարավորություն ամեն անգամ չեք ունենա: Սովորականից արագ կհոգնեք, իսկ չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը քրոնիկ հիվանդության սրացման պատճառ կդառնա: Հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կոնֆլիկտներից խուսափելը հեշտ չի լինի: Այսօր պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, վեճերի ժամանակ ապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Հատկապես շատ տարաձայնություններ կծագեն օրվա առաջին կեսին: Այդ հատվածում շատ բան սրտին մոտ կընդունեք, դատակ բաների պատճառով կտաքանաք: Այդ ամենը կխանգարի կենտրոնանալ գործերի վրա, որոնք այդպես էլ անավարտ կմնան:

Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ֆինանսական հարցերի լուծման վրա: Հնարավոր են նշանակալի ծախսեր: Աշխատեք չտրվել գայթակղություններին, ոչ ոքի թույլ մի տվեք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ լինեք: Պետք չէ ռիսկի դիմել, ստանձնել կասկածելի նախագծերը, մասնակցել արկածախնդրություններին: Աշխատեք չխորամանկել: Վտանգ կա՝ անհարմար վիճակում հայտնվեք, եթե ձեզ բռնացնեն ստի վրա: Իսկ դա տեղի կունենա, քանի որ պետք է գործ ունենաք շատ ուշադիր ու փորձառու մարդկանց հետ:

Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա: Դրանցից ավելի լավ գլուխ կհանեք, քան լրիվ նոր գործերից: Լավ է չշտապեք գնումների հարցում, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: Դա հատկապես կարևոր է հիշել օրվա երկրորդ կեսին, երբ գայթակղությունները շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Այն հարմար է և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների համար: Դուք շատերի հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, հեշտությամբ կշահեք այն մարդկանց համակրանքը, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, բայց չի բացառվում նաև, որ նոր ծանոթությունը երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ դնի:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ձեր դիտումներից էլ ճիշտ եզրակացություններ կանեք: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին կհասցնեք շատ օգտակար բաներ անել, և ոչ միայն ձեզ համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, ու բաց չեք թողնի ձեր շանսը: Այդ հատվածը հարմար է նաև ջանքերը միավորելու, համագործակցություն սկսելու համար: Կուրախացնեն ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփումները:

Երեկոյան պետք է ճկուն լինեք, զիջումների գնաք, որպեսզի խուսափեք մտերիմների հետ վեճերից, որոնք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Չեն բացառվում տարաձայնությունները սիրելիի հետ, բայց վեճեր թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
hushak.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика