50 հատկապես վտանգավոր ահաբեկիչներ դեռ Սիրիայում են

ԱՄՆ-ը Սիրիայից իր զորքերի դուրս բերումից առաջ ԴԱԻՇ 50՝ հատկապես վտանգավոր ահաբեկիչ- բանտարկյալների է թողել երկրում.

հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկու պաշտոնյաների:Ըստ թերթի զրուցակիցների՝ ամերիկյան զինված ուժերը չեն հասցրել քրդական բանտերից տեղափոխել «խիստ արժեքավոր» բանտարկյալներին՝ նախքան Պենտագոնի կողմից զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու որոշում կայացնելը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կտեղափոխի ԴԱԻՇ «խիստ արժեքավոր» բանտարկյալներին, որպեսզի նրանք չփախչեն:Նշվում է, որ Սիրիայի բանտերում կա մոտ 11 հազար բանտարկյալ, որոնցից մոտ 9 հազարը սիրիացի կամ իրաքցի արաբներ են:
mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика