Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծում են Թուրքիայի բնակավայրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,

որ Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծում են Թուրքիայի բնակավայրերը:Պաշտպանության նախարարության թվիթերյան էջը մասնավորապես գրել է. «Մեր երկրի բնակավայրերում ոչ մի մարդկային արժանիք չունեցող «Քրդական աշխատավորական կուսակցության» ահաբեկիչների ականանետներից և հրթիռակոծություններից տուշել են խաղաղ բնակիչներ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի:
tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика