Նկոլին մի թերագնահատեք, ինքը մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները, նա իր առջեւ դրված գործը մզմզալով իրականություն է դարձնում

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում, կարելի է ասել, կողքից: Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, ծաղրում, սպառնում, եւ այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա իշխանությանը:

Նկոլին մի թերագնահատեք, ինքը մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները, նա իր առջեւ դրված գործը մզմզալով իրականություն է դարձնում: Եվ մինչ դուք (մենք) խոսում ենք, միակ զենք ունենալով խոսքը, նա ավիրելով առաջ է գնում : Մարդիկ, ժողովուրդ, խելոքներ եւ տաղանդավորներ, սթափվեք, ցավոք, խոսքի արժեքը էս պահին զրոյական է, այլ գործիքակազմ է հարկավոր:

Մի օր կարթնանք եւ կտեսնենք բանը բանից անցել է:Արցախ-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն եւ դա ծրագրի հիմնական տողն է…Եթե մեր երկրում կան սթափ ուժեր, քաղաքական ուժեր, պիտի արթնանան, երկար ձգել եւ սպասել , որ Նիկոլի վարկանիշը զրոյացվելու է, մեծ շռայլություն կլինի:

Այո այն կտրուկ անկումներ է գրանցում եւ շատ արագ, բայց, չստացվի, որ զրոյական կետին հասնելու ճանապարհին հասցնի անել իր սեւ գործը եւ ավարտին հասցնի սարսափելին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика